Նիկոլ Փաշինյանը նախապես չհայտարարածված այցով մեկնում է գյուղական համայնքներից մեկը

16.03.2019 13:01
1215

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախապես չհայտարարված այցով մեկնում է Հայաստանի գյուղերից մեկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին տեղեկացրեց իր «Ֆեյսբուք»-ի ուղիղ հեռարձակմամբ:

«Այսօր որոշել եմ  էքսպերիմենտ անել և առանց նախապես հայտարարելու և ոչ մեկին տեղեկացնելու մեկնել մարզերից մեկի գյուղերից մեկը:  Նույնիսկ մարզպետին տեղյակ չեմ պահել, թե որ գյուղ եմ գնում: Նման այցի նպատակն այն է, որ տեղում  ծանոթանամ, շփվեմ մարդկանց հետ՝ առանց նախապես կազմակերպված միջոցառումների և ուղղակի տեսնեմ, թե ինչ է կատարվում, ինչ խնդիրներ կան, որ կարելի է արագ լուծել, կառավարությունից ինչ են ակնկալում, այդ ակնկալիքներից ինչը կարող ենք արագ կատարել, ինչի վրա պետք է աշխատենք»,-ասաց Փաշինյանն ու դեռ գյուղի անունը գաղտնիք պահեց:

Նա նշեց, որ եթե այցի արդյունքն օգտակար լինի, խոստանում է, որ ժամանակ առ ժամանակ այսպիսի ֆորմատով կայցելի Հայաստանի տարբեր գյուղեր ու մարզեր՝ առանց պաշտոնյաներին տեղյակ պահելու: Վարչապետը շեշտեց, որ իր համար շատ կարևոր է  չկորցնել զարկերակը, մարդկանց հետ անմիջական կապը: Նա նկատեց, որ «Ֆեյսբուք»-ն իհարկե օգնում է այդ հարցում, սակայն կենդանի շփումը կարծում է, որ ամենակարևորն է:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40