Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակներում հանդիպեց Տեղ համայնքի բնակիչներին

10.03.2020 19:45
1258

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Այո»-ի շտաբի անդամները ժամանել են ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետին և «Այո»-ի շտաբի մյուս անդամներին դիմավորեցին աղ ու հացով:

Փաշինյանը շեշտեց, որ «Այո»-ն հաղթելու է և ցանկություն հայտնեց, որպեսզի հանրաքվեի արդյունքում թոթափվի հանրապետությունում առկա լարվածությունը:

«Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարևոր է, քանի որ դրանով կարձանագրվի, որ Հայաստանում ոչ Փաշինյանը, ոչ Պողոսյանը, ոչ Պետրոսյանը և ոչ ոք չի ունենալու իշխանություն: Հայաստանում իշխանություն ունի և ունենալու է միայն ժողովուրդը: 1991 թ-ից հետո, այսօր առաջին անգամ 2018-ի մայիսից սկսած իշխանությունն իրապես պատկանում է ժողովրդին: Պետք է արձանագրեմ, որ ՀՀ-ի, հայաստանցու և արցախցու ապագան կախված է մեկ մարդուց և այդ մարդը հենց դու ես»,- նշեց Փաշինյանը և հավելեց, որ Սահմանադրական դատարանը դարձել է այն վերջին բաստիոնը, որտեղ այն մարդիկ են, ովքեր հույս ունեն, թե կրկին կարող են իշխանության գալ:

Դիմելով համայնքի բնակիչներին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց.

«Ուզում եմ համոզմունք հայտնել, որ Հայաստանի և Արցախի միասնությունը հետագայում էլ ավելի կամրապնդվի: Մենք հաղթահարել ենք  կամ գուցե հաղթահարում ենք երկար տարիներ մեզ քայքայող, բաժանող հայաստանցի և ղարաբաղցի այդ տրամաբանությունը: Վստահ եմ, որ մենք այլևս երբեք դրան չենք վերադառնա և կբացառենք այդ երևույթը»:

Նա խոսեց նաև միմյանց հանդեպ վիրավորանք հնչեցնելու մասին և շեշտեց, որ այդ երևույթն ընդհանրապես պետք է տեղ չունենա ժողովրդի կյանքում:

«Պետք է ատելությանը չպատասխանել ատելությամբ, վիրավորանքին՝ վիրավորանքով: Մենք ապրում ենք սիրով և համերաշխության երկրում, և մենք չպետք է ատելությամբ պատասխանենք»,- նշեց ՀՀ վարչապետը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Այո»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը՝ դիմելով համայնքի բնակիչներին, նշեց, որ Տեղը հանրապետությունում խոշորացված համայնքներից հաջողվածներից մեկն է:

«2018-2019 թթ. ընթացքում խոշորացումից հետո մենք այստեղ իրականացրել ենք բազմաթիվ հաջողված ծրագրեր: Սա շատ կարևոր պայման եմ համարում յուրաքանչյուր խոշորացված համայնքում»,- նշեց Պապիկյանը և ներկայացրեց մի քանի կատարված աշխատանք:

«Այո»-ի շտաբի պետը խոսեց նաև Տեղի Արցախյան գոյամարտի ժամանակ ունեցած դերի մասին և շնորհակալություն հայտնեց համայնքի ժողովրդին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթի սկզբում ընդգծեց, որ Տեղն Արցախից ՀՀ մտնելիս առաջին  համայնքն է և շեշտեց, որ այդ գյուղը խորհրդանշում է երկու պետության և ժողովուրդների միասնությունը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40