Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանից պահանջել է 650 հազար դրամ դատական ծախսերի համար

13.06.2019 16:05
1131

 Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ գործով Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը պահանջեց 650 հազար դրամ դատական ծախսերի համար: Դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայտարարեց հայցից հրաժարվելու մասին, որից հետո անդրադարձ կատարվեց դատական ծախսերին:

Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը նշեց, որ իր վստահորդի միակ եկամտի աղբյուրը աշխատավարձն է և դատավարության ընթացքում ծախսել է 650 հազար դրամ՝ վճարելով փաստաբաններին ծառայության համար:

 
«Կարծում եմ, որպեսզի հետագայում կանխվեն նմանատիպ անհիմն հայցերը իմ վստահորդի դեմ, ապա, այո, հետամուտ ենք լինում, որպեսզի այդ հարցը լուծվի և այն մարդիկ, ովքեր անհիմն հայց կներկայացնեն իմ վստահորդի դեմ, պետք է վճարեն դրա համար»,- ասաց Գյոզալյանը:

Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանն այդ գումարը ողջամիտ չի համարում և նշեց, որ դատավարություն փաստացի տեղի չի ունեցել:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ հայցով դատական ակտ կայացնելու: Դատական ակտը կհրապարակվի հունիսի 24-ին:

Հայցի առարկան էր՝ պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Փաշինյանին հրապարակային ներողություն խնդրել հետևյալ արտահայտության համար․ «Ասում է անձեռնմխելի է, ի՞նչ է նշանակում անձեռնմխելի է, այսինքն` կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել և ասել անձեռնմխելի եմ: Այդ որտեղ է այդպես գրված»:

Հունիսի 13-ին` դատական նիստի ընթացքում Հայկ Ալումյանը պատասխանող կողմին դիմելով ասել էր, որ եթե պատասխանողի ներկայացուցիչը հայտարարի աներկբա, որ քննարկվող հայտարարությունն անելով Նիկոլ Փաշինյանը նկատի չի ունեցել Ռոբերտ Քոչարյանին, ապա հայցվոր կողմը պատրաստ է հրաժարվել հայցից:

Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը դատական նիստի ընթացքում հայտարարել է, որ վարչապետ Փաշինյանը այդ հայտարարությունն անելով նկատի չի ունեցել Քոչարյանին, ինչը հայցվոր կողմին բավարարել է:

armenpress.am

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40