Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին կայցելի ԱՄՆ

20.07.2018 11:43
1211

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին կայցելի ԱՄՆ, որտեղ նախատեսվում է Փաշինյանի ելույթը ՄԱԿ- գլխավոր ասամբլեայում, որից հետո, ամենայն հավանականությամբ, կլինեն երկկողմ հանդիպումներ ամերիկյան գործընկերների հետ: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ Միրզոյանն ասել է, որ զգալի տեղաշարժեր արտաքին քաղաքականության մեջ իշխանափոխությունից և հեղափոխությունից հետո չեն ակնկալվում: «Ակնկալվում են որոշակի սրբագրումներ Արևմուտքի , ԱՄՆ-ի, Եվրոպայի և բազմաթիվ այլ գործընկերների հետ: Մենք պատրաստվում ենք խորացնել մեր հարաբերությունները, որովհետև կարծում ենք՝ կա հսկայական պոտենցիալ, որը, ցավոք սրտի, իրացված չէ, և ժամանակը նոր պահանջներ է դնում, մասնավորապես Սիլիկոնային հովտի հետ կապված, և այս ամենը ոչ մի կերպ պետք չէ դիտարկել որպես Հայաստանի այլ գործընկերների և դաշնակիցների հետ ունեցած հարաբերությունների հաշվին արվող խորացում»,-ընդգծել է առաջին փոխվարչապետը:
 Կադրային փոփոխություններից խոսելով՝ Արարատ Միրզոյանը հավաստիացրել է, որ սերնդափոխություն պետք է լինի: «Չի կարելի անվերջ հղում անել փորձի վրա»,-նշել է նա:
 
ԱԱԾ բացահայտումների մասին հարցին էլ Միրզոյանը պատասխանել է, որ որևէ կերպ նպատակ դրված չէ օգտագործել կոռուպցիայի դեմ պայքարը քաղաքական նպատակներով: «Մենք մեղավոր չենք, որ բացահայտումների 99 տոկոսը վերաբերվում է կոնկրետ քաղաքական ուժին: Մենք ասել ենք, որ քաղաքական վենդետա չի լինելու և այդպես էլ շարունակում ենք»,-վստահեցրել է Միրզոյանը՝ հավելելով, որ սկսված գործը հասցվելու է ավարտին: «Որևէ ուժ չի կարող կանգնել ժողովրդի և Հայաստանի քաղաքացիների ցանկության դեմ, ինչ ռեսուրս էլ, որ ունենա: Մենք դուխով ենք»,-եզրափակել է Արարատ Միրզոյանը:

168.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40