«Նիկոլ վարչապետ» կարգախոսը հնչել է մասնավոր քննարկման ժամանակ որպես միտք, մեր կարգախոսն է «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն». Սուրեն Պապիկյան (տեսանյութ)

19.11.2018 21:35
1119

Գնում ենք ծայրահեղությունների հետևից ու գնահատականներ ենք տալիս մի բանի, որի որոշումը չկար. երբ մասնավոր քննարկման  ժամանակ միտք է հնչում, տանում դարձնում են, թե «Նիկոլ վարչապետ»–ն է եղել մեր կարգախոսը։ Մեր կարգախոսն է «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն»:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբի պետ, արձակուրդի մեջ գտնվող տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ կարգախոսի հարցում որոշումը հստակ է:

«Դա մի կարգախոս է, որը բխում ՔՊ-ի ծրագրային դրույթներից և, իհարկե, կընկալվի հանրության կողմից. այն շատ լավ, կարևոր նաև ամբիցիոզ է: Շատ կարևոր է՝ մենք շեշտադրումը կատարենք հանրային երջանկության, հանրային հոգատարության վրա, դա հիմքն է  հանդիսանալու հզոր պետության: Ծրագրին հիմա չանդրադառնանք, նոյեմբերի 25–ին տեղի կունենա մեր դրամահավաք երեկոն, որի ժամանակ կհնչի նաև մեր ծրագիրը»,- շեշտեց նա:

Անդրադառնալով ցուցակների վերաբերյալ քննադատություններին, մասնավորապես նրան, որ չնայած Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների  կողմից խոսվել է «ծանոթ-բարեկամ-խնամի» սկզբունքը բացառելու մասին, այդուամենայնիվ, դաշինքի ցուցակում այդպիսիք կան, օրինակ՝ Սուրեն Պապիկյանի ընկերներից կան, Նիկոլ Փաշինյանի աներորդին և եղբորորդին ևս կան, չնայած ոչ անցող հորիզոնականներում, բայց ռեյտինգային համակարգի միջոցով անցնելու մեծ շանսերով, Սուրեն Պապիկյանն ասաց.

«Այո, մեր կուսակցությունում կան նաև մարդիկ, ովքեր մեր ընկերներն են ու առաջին օրվանից ներգրավվել են մեր քաղաքական պրոցեսների մեջ, այսինքն՝ երբ ՔՊ-ն ընդդիմություն էր, երբ քաղաքացիական տարբեր ակցիաներ էր կազմակերպում, այդ նույն ընկերները, ովքեր կուսակցական էին, մեզ հետ մասնակցում էին։ Մեր կուսակցության մեծ մասը իմ լավ ընկերներն են, դա չափանիշ չէ:

Եթե պրոցեսում ներգրավեի մտերիմ բարեկամիս, ով քաղաքական պրոցեսների հետ կապ չունի, դա խնդիր կլիներ»:

Ինչ վերաբերում է Սիփան Փաշինյանին, նա ՀՀ ամենաակտիվ քաղաքական ակտիվիստներից մեկն է, նույն Սիփանը, երբ 5, 6, 7 տարի առաջ, երբ Բաղրամյան 26 –ի առաջ, տարբեր տեղերում ակցիաներ էին անում, և նրան բերման էին ենթարկում, տարբեր տեղերում տանում պահում էին, էդ ժամանակ ոչ ոք չէր ասում՝ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին անարդարության դեմ է  պայքարում: Մենք գործ ունենք քաղաքացիների հետ, ովքեր իրավունք ունեն օգտվել այն բոլոր իրավունքներից, որոնցից օգտվում ենք բոլորս՝ ես, Դուք, բոլորը»,- ասաց Սուրեն Պապիկյանը: Ինչ վերաբերում է Հրաչ Հակոբյանին, ապա նա հիշեցրեց, որ վերջինս ռեյտինգային համակարգով նախորդ ընտրություններին մոտ 4000 ձայն է հավաքել, հիմա պատգամավոր է, Պապիկյանի կարծիքով՝այդ ժամանակ ոչ ոք չգիտեր, որ Նիկոլ Փաշինյանի հետ կապ ունի:

Սուրեն Պապիկյանն անդրադարձավ նաև Արմեն Աշոտյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած մտքերին, թե իրենց՝ «Իմ քայլի» նախընտրական եռյակի առաջին տեղում լինի Նիկոլի ուսապարկը, երկրորդ տեղում լինի Նիկոլի «դուխով կեպկան», երրորդ տեղում լինի Նիկոլի հազը, մեկ է, 80 տոկոս ձայն են հավաքելու, իսկ եթե Աշոտյանի հետ թեկնածություն դնի Նիկոլի սելֆիի ձողը, էլի առաջին տեղն է գրավելու, ապա Սուրեն Պապիկյանն ասաց.

«Պարզապես կարող եմ ասել, որ ՀՀԿ-ի և Արմեն Աշոտյանի նախընտրած ռեյտինգային համակարգը իր համար լայն հնարավորություն է ստեղծում, որ Կենտրոն վարչական շրջանում՝ թիվ 4 ընտրատարածքում՝ Կենտրոն, Էրեբունի, Նորք Մարաշ վարչական շրջաններում ինքն իր խոսքն ապացուցի: Ես վստահ եմ, որ  հակառակը կապացուցվի, և, այո մեր անհատները, մեր ընկերները՝ հանձինս Ալեն Սիմոնյանի, Դավիթ Սանասարյանի, Հակոբ Սիմիդյանը ցույց կտան, որ իրենք անհատապես կարող են ոչ միայն պարոն Աշոտյանի, այլև տարբեր գործընկերների հետ պայքարել և հաղթել»,- նշեց նա:

Անդրադառնալով հարցին, թե ում է տեսնում որպես ընդդիմություն, Սուրեն Պապիկյանն ասաց, որ ժողովուրդը պիտի որոշի, ցանկալի ընդդիմություն գտնելը և փայփայելն իրենց ոճը չէ:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի՝ 2 –րդ ուժ լինելու հավակնություններին, ապա, ըստ ՔՊ վարչության փոխնախագահի, կրկին ժողովուրդը կորոշի, թե ով անելիք ունի և ով պետք է գնա պատմության արխիվ:

Անի Գևորգյան

 

 

 

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադիայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24