Նիկոլը պատասխան է տալու ամեն ինչի համար, լինելու է երկու դատ, առաջինը՝ պատասխան է տալու կոռուպցիայի համար, երկրորդը՝ պատերազմի դավաճանության համար. Վազգեն Մանուկյան

17.02.2021 20:13
3421

Նիկոլ Փաշինյանը դարձել է վտանգավոր մեր երկրի ապագայի համար, նա ուժասպառ ձևով փորձում է ամեն գնով  իշխանություն պահել, ո՛չ հարգանք ունի ժողովրդի կողմից, ո՛չ հարգված է արտաքին աշխարհի կողմից, նա որևիցե օգուտ Հայաստանին բերել չի կարող, իր ամենահայրենասիրական քայլը կլիներ, եթե կամավոր դուրս գար ու գնար. այսօր Ազատության հրապարակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Դիտարկմանը, թե այսօր տեսագրություններ են տարածվում, որ ժողովուրդը աջակցություն է ցուցադրում, Մանուկյանը նշեց, որ իշխանությունն այդպիսի բաներ միշտ կարողանում է կազմակերպել, դա դժվար չէ։ «Եթե  հետևենք, թե Գյումրիում, որ մասն էր եկել հանդիպման, կտեսնենք, որ դա կազմակերպված ներկայացում է»:

«Հասարակության մեջ ցանկացած ղեկավարի դեպքում կլինեն մարդիկ, որ հարգանքով են վերաբերում: Բոլոր արվեստագետները, գիտնականները այն մարդիկ, որոնք ամեն ինչ հասկանում են որևիցե հարգանք իր հանդեպ չունեն, իսկ ժողովուրդն էլ նրա ղեկավարման տարիներին ավելի լավ չի ապրել և Նիկոլը պատասխան է տալու այս ամեն ինչի համար,  բայց լինելու է երկու դատ, առաջին դատում պատասխան է տալու  կոռուպցիայի համար, որ երկիրը խրեց այն կոռուպցիայի մեջ, որի դեմ պայքարում էր, երկրորդը՝ պատերազմի դավաճանության համար»,- ընդծեց նա:

Մանուկյանը նշեց, որ Հայրենիքի փրկության շարժման ժամանակավոր դադարն օգնել է, որ ժողովրդի որոշ հատվածներ հասկանան, թե ինչ վիճակում են գտնվում: Ըստ նրա՝ ժողովրդին հուզում է իշխանությունը փոխվելուց հետո հնարավո՞ր է ոտքի կանգնել և մեկ տարի հետո ձևավորված իշխանությունը կկարողանա՞ արդյոք իրականացնել իրենց հույսերը:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե իրենք ոչ թե բանակցել են, թե ինչ են տալու, այլ ի՞նչ են ստանալու, Մանուկյանը ասաց, որքան տեղյակ է բանակցային վերջին փաստաթուղթը եղել է՝ մենք տալիս ենք 5 շրջան, որոշ ժամանակ հետո հանրաքվեից հետո կորոշվի Արցախի ստատուսը՝ Քարվաճառը ու Լաչինը Արցախի հետ միասին պետք է մտնեին ստատուս քվոյի մեջ, մինչև ընտրությունները. «Ես կարծում եմ շատ լավ տարբերակ էր, եթե ապահովվում էր անվտանգությունը: Այդ մի թիզ չենք տալուն՝ առաջացավ մարդկանց միջին շերտից, որոնք  շատ հայրենսեր էին ձևացնում, բայց իրականութունը չէին  պատկերացնում: Իրականությունը այն է, որ մեզ ջարդել ու ոչնչացրել են, մեր հետ արհամարհանքով են խոսում»:

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40