Նիկոլը սուտ է ասում, թե ինքը կանգնեցրեց պատերազմը, իրեն Ռուսաստանը պարտադրեց. Վազգեն Մանուկյան

26.01.2021 23:06
3679

Ռուսաստանի հետ մեզ կամող ամենամեծ պարանը, Արցախի հարցն էր. չկա Արցախ, չկա Ռուսաստան, եւ Կովկասն ամբողջությամբ անցնում է Թուրքիայի տիրապետության տակ: Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, Արարատի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Այս խնդիրն էր լուծվում, եւ շարունակվում է լուծվել: Գնում են գաղտնի բանակցություններ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Նիկոլը սուտ է ասում, թե ինքը կանգնեցրեց պատերազմը, իրեն Ռուսաստանը պարտադրեց, որովհետեւ եթե մենք ամբողջությամբ կորցնեինք Արցախը, Ռուսաստանն այստեղ անելիք չուներ: Ոչ կարող էր խաղաղապահ զորք դնելու, եւ կորցնում էր Հարավային Կովկասը: Պատերազմից հետո նույնը ձեւով շարունակվեց. Փաստաթղթում գրված էր, որ զորքը որտեղ կանգնած է, այնտեղ պիտի կանգնի, բայց մեր զորքը Կուբաթլուի եւ Զանգելանի կողմից հետ եկավ Սյունիք: Վտանգվեց Սյունիքը»,-ասաց նա:

Վազգեն Մանուկյանը խոսեց նաեւ ճանապարհների ապաշրջափակումից. «Ասում են՝ ճանապարհները կբացենք եւ կօգտվենք դրանցից. Սուտ են ասում, այդ ճանապարհներից օգտվելու են միայն Թուրքիան ու Ադրբեջանը: Երեկ Վրաստանում ադրբեջանցիները հարձակվել էին հայկական բեռնատարների վրա: Եթե Վրաստանի տարածքում չենք կարողանում ազատվել ադրբեջանցիներից, Ադրբեջանի տարածքով էդ ի՞նչ բեռ ենք տեղափոխելու, կամ մարդ տեղափոխելու: Ամբողջ նպատակը Նախիջեւանի ճանապարհը բացելն է»:

news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40