ՆԻԼ ՍՏԻՎԵՆՍՈՆ. ՙՄեզ համար ամենամեծ արժեքը մարդիկ են` մեր աշխատողները...՚

16.08.2014 08:21
4130

"Զանգեզուրի ՊՄԿ" ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Նիլ Ստիվենսոնը դեռեւս չի հասցրել ներկայանալ հանրությանն ու պատմել իր եւ իր գլխավորած թիմի առաքելության մասին, քանզի, ինչպես ինքն է նշում, առաջին իսկ օրվանից զբաղված է եղել ձեռնարկությանը, քաղաքին ու հարակից համայնքներին, ընկերության ենթակառուցվածքներին ու հանքագործների աշխատապայմաններին ծանոթանալով:

"Զանգեզուրի ՊՄԿ" ՓԲԸ նոր ղեկավարի հետ այս զրույցը նրան եւ ընկերության զարգացման վերաբերյալ նոր տեսլականը ներկայացնելու խնդիր ունի:

Զրույցի սկզբում "Սյունյաց երկիր" թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը խմբագրակազմի անունից ողջունեց նորանշանակ գլխավոր տնօրենին` "Զանգեզուրի ՊՄԿ" ՓԲ ընկերության կառավարումը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթեց հաջողություններ: Նա միաժամանակ հայտնեց մարզային թերթի աջակցության եւ համագործակցության պատրաստակամությունը` հանուն մեր երկրամասի հետագա զարգացման ու բարգավաճման:


Ծնվել է 1962թ. մարտի 23-ին: 1980-83թթ. սո֊վո֊րել է Մել֊բուռ֊նի հա֊մալ֊սա֊րա֊նում` ճար֊տա֊րա֊գի֊տու֊թյուն, հան֊քա֊գոր֊ծու֊թյուն մաս֊նա֊գի֊տու֊թյամբ, 1995-ին ա֊վար֊տել Քվինս֊լեն֊դի հա֊մալ֊սա֊րա֊նը` բիզ֊նես կա֊ռա֊վա֊րում մաս֊նա֊գի֊տու֊թյամբ:
Ա֊վե֊լի քան 30 տար֊վա աշ֊խա֊տան֊քա֊յին փորձ ու֊նի ե՛ւ ստոր֊գետ֊նյա, ե՛ւ բաց հան֊քե֊րի շա֊հա֊գործ֊ման ո֊լոր֊տում, ո֊րից ա֊վե֊լի քան 20 տա֊րին ղե֊կա֊վար պաշ֊տոն֊նե֊րում կա֊ռա֊վա֊րել է հան֊քե֊րի շա֊հա֊գոր֊ծու֊մը` նե֊րա֊ռյալ 7 տար֊վա աշ֊խա֊տանքն Աֆ֊րի֊կա֊յում, 12 տա֊րի` Հա֊յաս֊տա֊նում, Ղա֊զախս֊տա֊նում, Տա֊ջիկս֊տա֊նում եւ Բե֊լա֊ռու֊սում:
1998-2001թթ. ե֊ղել է Ա֊րա֊րա֊տի ոս֊կու ար֊դյու֊նա֊հան֊ման ձեռ֊նար֊կու֊թյան գոր֊ծառ֊նու֊թյուն֊նե֊րի գծով տնօ֊րե֊նը: Պա֊տաս֊խա֊նա֊տու էր Զո֊դի եւ Մեղ֊րա֊ձո֊րի հան֊քար֊դյու֊նա֊բե֊րա֊կան հա֊մա֊լիր֊նե֊րի վե֊րա֊կա֊ռուց֊ման եւ վե֊րա֊գոր֊ծարկ֊ման հա֊մար:
2002-2005թթ. Գա֊նա֊յում աշ֊խա֊տել է «Գոլ֊դեն սթար ռի֊սոր֊սիզ» ըն֊կե֊րու֊թյան շա֊հա֊գործ֊ման մե֊նե֊ջեր/գլխա֊վոր տնօ֊րեն: Պա֊տաս֊խա֊նա֊տու էր բաց եւ ստոր֊գետ֊նյա հան֊քե֊րի հետ կապ֊ված հան֊քար֊դյու֊նա֊բե֊րա֊կան, հան֊քա֊քա֊րի մշակ֊ման եւ սպա֊սարկ֊ման ողջ գոր֊ծըն֊թա֊ցի հա֊մար:
2005-2010թթ. Ղա֊զախս֊տա֊նում «Համբլդոն մայ֊նինգ» ըն֊կե֊րու֊թյան տեխ֊նի֊կա֊կան տնօ֊րենն էր:
Ըն֊կե֊րու֊թյան տնօ֊րեն֊նե֊րի խորհրդին տեխ֊նի֊կա֊կան խորհրդատ֊վու֊թյուն էր տրա֊մա֊դրում ըն֊թա֊ցիկ եւ ա֊պա֊գա ծրագ֊րե֊րի հա֊մար: Պա֊տաս֊խա֊նա֊տու էր նաեւ Սե֊կի֊սովս֊կո֊յե հան֊քի շա֊հա֊գոր֊ծումն ու Օգ֊նեւ֊կա֊յի հան֊քամ֊շակ֊ման գոր֊ծա֊րա֊նը ղե֊կա֊վա֊րող գլխա֊վոր գոր֊ծա֊դիր գրա֊սե֊նյա֊կի աշ֊խա֊տան֊քի հա֊մար:
2010թ. մին֊չեւ 2014թ. հու֊նիս ե֊ղել է «Գի֊լիդ մայ֊նինգ ին֊դասթ֊րի մե֊նեջ֊մենթ սեր֊վի֊սիզ» ըն֊կե֊րու֊թյան գոր֊ծա֊դիր տնօ֊րե֊նը: Որ֊պես խորհրդատ֊վու֊թյուն տա֊լու ի֊րա֊վա֊սու֊թյուն ու֊նե֊ցող անձ` տեխ֊նի֊կա֊կան, գոր֊ծառ֊նա֊կան եւ ֆի֊նան֊սա֊կան գնա֊հատ֊ման ծա֊ռա֊յու֊թյուն էր տրա֊մա֊դրում հան֊քար֊դյու֊նա֊բե֊րա֊կան ձեռ֊նար֊կու֊թյուն֊նե֊րին:
2014-ի հու֊լի֊սի 1-ից «Զան֊գե֊զու֊րի պղնձա֊մո֊լիբ֊դե֊նա֊յին կոմ֊բի֊նատ» ՓԲԸ գլխա֊վոր տնօ֊րենն է:


– Պարո°ն Ստիվենսոն, Ձեր կենսագրությանը ծանոթանալով` տեղեկանում ենք, որ բավականին փորձ ունեք հանքարդյունաբերության ոլորտում: Հիմա էլ, միջազգային մրցույթի արդյունքում« ընտրվել ու նշանակվել եք մեր հանրապետության ամենախոշոր ընկերություններից մեկի` "Զանգեզուրի ՊՄԿ" ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն: Եվ Ձեր պարտականությունները ստանձնել եք` այստեղ գալով նոր ղեկավար անձնակազմով: Ո՞րն է Ձեր եւ Ձեր գլխավորած թիմի հիմնական առաքելությունը Քաջարանում:

– Մեր հիմնական առաքելությունն է կառավարել այս ձեռնարկությունն այնպես, որ այն առավելագույն բարիք բերի առաջին հերթին մեր ընկերության աշխատողներին, ապա եւ համայնքին ու ամբողջ հանրապետությանը:

– Անցած կարճ ժամանակահատվածում ի՞նչ տպավորություններ եք հասցրել ստանալ ձեռնարկությունից, համայնքից ու նրա բնակիչներից:

– Նշեմ, որ մինչ այս նշանակումը երեք տարի` 1998-2001թթ., աշխատել եմ Հայաստանում: Այնպես որ որոշ չափով այստեղ աշխատելու փորձ ունեմ եւ ծանոթ եմ երկրին: Երբ Հայաստանի Հանրապետությունում կրկին աշխատելու հնարավորություն առաջացավ, միանգամից համաձայնեցի, որովհետեւ Հայաստանն արդեն գիտեի: Սակայն նախորդ անգամ չէի եղել հանրապետության հարավում. այստեղ բնությունն իրոք հիասքանչ է, եւ հույս ունեմ` հնարավորություն կունենամ այս կողմերում նույնպես շրջել ու ավելի մանրամասն ճանաչել երկիրը:

Դրանով հանդերձ` ուզում եմ շեշտել` Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում մեզ համար ամենամեծ արժեքը մարդիկ են` մեր աշխատողները…

Աշխատել եմ Ղազախստանում, Տաջիկստանում, Բելառուսում, եղել հարեւան երկրներում, այնպես որ ծանոթ եմ նաեւ տարածաշրջանի երկրներին ու մարդկանց հոգեկերտվածքին: Եվ կարող եմ ասել` հայերն առավել առատաձեռն ու չափազանց հյուրասեր են:

– Որքանով տեղյակ ենք, հասցրել եք ծանոթանալ ձեռնարկության աշխատանքներին: Եվ դրանից հետո ի՞նչ խնդիրներ եք դրել Ձեր առջեւ, որ առաջնահերթ լուծում են պահանջում:

– Որոշ երեւույթներ տեսնելուց, առանձին իրողություններ ուսումնասիրելուց հետո շատ եմ զարմացել. աշխատանքային պայմանները գոհացնող չեն: Ձեռնարկությունն այնքա¯ն շատ ներդրումներ է կատարել համայնքի, մարզի եւ ընդհանրապես երկրի բարեկեցության համար… Մինչդեռ հանքագործներն անբավարար պայմաններում են աշխատում: Բայց պետք է հիշել ու հաշվի առնել, որ հենց այդ մարդիկ են բարեկեցություն ստեղծողները: Ուստի մեր գլխավոր նպատակն է աշխատանքային պայմանների բարելավումը եւ անվտանգության ապահովումը: Դա, ցավոք, ժամանակատար գործընթաց է, որովհետեւ շատ բան կա անելու: Արդեն իսկ սկսել ենք աշխատել այդ ուղղությամբ, միջազգային ճանաչում ունեցող մասնագետներ ենք ընդգրկում գործընթացում, ովքեր խորհուրդներ են տալիս` հնարավորինս ճիշտ եւ օպտիմալ լուծումներ գտնելու համար:

Վերջին հինգ-վեց տարում, անշուշտ, այստեղ շատ բան է արվել` օգտագործվող մեքենասարքավորումների արդիականացման առումով, սակայն շատ քիչ բան է արվել աշխատողներին վերապատրաստելու, համապատասխան ուսուցում կազմակերպելու եւ նոր հմտություններ տալու ուղղությամբ, որպեսզի կարողանան ավելի արդյունավետ ու ճիշտ աշխատել նոր մեթոդներով:

Այստեղ գտնվելու կարճ ժամանակաընթացքում, երբ հասցրել եմ շրջել ձեռնարկությունում, ստիպված եմ եղել մի քանի անգամ կանգնեցնել արտադրությունը, որովհետեւ մարդիկ աշխատում էին վտանգավոր պայմաններում« ինչը մեզ համար անընդունելի է:

– Ինչպես նշեցիք« աշխատել եք նախկին խորհրդային հանրապետություններում եւ այլ երկրներում, ծանոթ եք համաշխարհային տնտեսությանը: Ներդրումային միջավայրի, գրավչության առումով ինչպիսի՞ երկիր է Հայաստանը` միջազգային չափանիշների համապատկերում ու Ձեր տեսած երկրների համեմատությամբ:

– Ներդրումային միջավայրն ու տնտեսական գործոններն այստեղ շատ ավելի լավն են, քան այն երկրներում, որտեղ աշխատել եմ: Դա է պատճառը, որ "Քրոնիմետ՚-ը ներդրում է արել այստեղ: Նշանակում է` տեսել եւ հավատացել է, որ կառավարությունը ստեղծել է միջավայր, որ օտար ընկերությունները գան ու ներդրում անեն, նշանակում է` վստահ է, որ այդ ներդրումները Հայաստանում կաշխատեն: Մի խոսքով` պայմանները նպաստավոր են:

Ուստի, եթե համեմատեմ այլ երկրների հետ, որտեղ աշխատել եմ, Հայաստանում լավ պայմաններ են ստեղծված, ու կառավարությունը սատարում է մեզ:

– Եվ վերջում, պարո°ն Ստիվենսոն, ինչպիսի՞ հարաբերություններ է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պատրաստվում կառուցել տարածաշրջանի գործընկեր կազմակերպությունների հետ, ովքեր աշխատել են եւ կաշխատեն ընկերության պատվերով:

– Մենք հիմա աշխատում ենք ստեղծել մի միջավայր, որ բաց եւ հեշտ մթնոլորտ է ենթադրում բոլորի, այդ թվում եւ գործընկերային հարաբերությունների համար: Ձեռնարկությունը շատ համատեղ բիզնես-ծրագրեր ունի տեղական ընկերությունների հետ, մեր գործընկերներից շատերն այս տարածաշրջանից են: Այժմ բոլոր գործընկերների հետ վերանայում ենք հարաբերությունները, նրանց առաջարկներն ու պայմանագրերը« որ հասկանանք այդ հարաբերությունների բիզնես նպատակահարմարությունը:

Վստահ ենք միաժամանակ` տեղական բազմաթիվ կազմակերպություններ կան, որ կցանկանան աշխատել մեզ հետ, բայց նախկինում այդ հնարավորությունները չեն ունեցել. պատրաստ ենք համագործակցել նրանց հետ եւս:

Հարցազրույցը`ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԵՎ ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆԻ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25