Նման երևույթներն անթույլատրելի են. Արսեն Թորոսյանը` փոխնախարարի արարքի մասին

01.04.2019 16:48
1120

Նախարարը հավաստիացնում է, որ Առողջապահության նախարարության ողջ թիմը ցավ ու ափսոսանք է հայտնում կատարվածի համար:

Նման երևույթներն անթույլատրելի են և դատապարտելի: Այս մասին ֆեսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` անդրադառնալով իր տեղակալի ձերբակալման մասին ԱԱԾ տարածած հայտարարությանը։

«Ամենևին կասկածի տակ չառնելով անմեղության կանխավարկածը, ուզում եմ հայտնել, որ վերցնողն ով էլ լինի, եթե գործի շրջանակներում մեղավորությունը հաստատվի` նա պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ:

Ինչ խոսք` նման երևույթներն անթույլատրելի են և դատապարտելի: Նոր Հայաստանում պետք է ձգտել բացառել և արդար աշխատանքով կառուցել մեր ապագան: Կաշառք տալը և վերցնելը մեր երկրում քրեորեն պատժելի արարք են»,–գրել է նախարարը:

Արսեն Թորոսյանը գրել է, որ իր աջակցությունն է հայտնում իրավապահ մարմիններին` կոռուպցիայի դեմ պայքարում։ «Անկեղծորեն հավատում ենք, որ համակարգում տեղ գտած կոռուպցիայի և հակաօրինական այլ երևույթների բացահայտումը կօգնի արմատախիլ անել դրանք և առողջացնել համակարգը»,–նշել է Թորոսյանը:

Նրա խոսքով` Առողջապահության նախարարության ողջ թիմը ցավ ու ափսոսանք է հայտնում կատարվածի համար:

Հիշեցնենք, որ ապրիլի 30–ին ՀՀ առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը կաշառք ստանալու կասկածանքով բերման էր ենթարկվել և ձերբակալվել։Այսօր ԱԱԾ–ն հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ փոխնախարարը կաշառք է վերցրել պետպատվերի շրջանակում ԲԿ–ներից մեկին ավելի շատ աջակցություն ցուցաբերելու համար։



armeniasputnik.am

Այսօր կկայանա Հայ Առաքելական եկեղեցու «ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը․ ArmLur.am

26.10.2026 11:59

Ստեփանավանում ՔՊ-ից հեռացած Արմեն Գրիգորյանը հաղթեց իշխանության թեկնածուին. ArmLur.am

26.10.2026 11:34

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում 5 փոփոխություն, նույն օրը լրանում է հայտարարագրի վերջնաժամկետը. անձնագիր 28 650 դրամ, կացության նոր կարգ. ի՞նչ է փոխվում ձեզ համար

26.10.2026 11:13

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները․ ովքեր են առաջատարները

26.10.2026 11:01

Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի նոր ռմբակոծություններին․ Bloomberg

26.10.2026 10:36

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները․ ովքեր են առաջատարները

26.10.2026 00:35

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48