Նոբելյան մրցանակի առաջին հայազգի դափնեկիր Արտեմ Փաթափությանին հանձնվեց ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամի դիպլոմ

18.06.2022 11:49
925

Ս.թ. հունիսի 16-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ նախագահության ընդլայնված հանդիսավոր նիստ, որի ժամանակ ամերիկահայ ականավոր գիտնական, Նոբելյան մրցանակի առաջին հայազգի դափնեկիր Արտեմ Փաթափությանին հանձնվեց ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամի դիպլոմ:

 Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահության անդամները, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, գիտնականներ, ուսանողներ: Արտեմ Փաթափությանին դահլիճը դիմավորեց ծափերով:

 «Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ողջ անձնակազմի անունից շնորհավորում եմ ձեզ գիտության ոլորտում ամենաբարձր՝ Նոբելյան մրցանակի արժանանալու կապակցությամբ: Մայր հայրենիքում մենք բոլորս ուրախ և հպարտ ենք այս մեծ ձեռքբերման համար և համարում ենք, որ այն մեր ազգի կարևոր նվաճումներից է:

 Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ է համատեղել Հայաստանի և Սփյուռքի ջանքերը: Այս առումով ես կցանկանայի պրոֆեսոր Փաթափությանի հետ քննարկել մի գաղափար՝ ԳԱԱ նախագահության ենթակայության ներքո ստեղծել առաջատար հետազոտությունների կենտրոն, որտեղ կմիավորվեն բնական գիտությունների բնագավառում ժամանակակից չափանիշներին համապատասխանող հետազոտություններ իրականացնող, Հայաստանի և Սփյուռքի գիտնականների ջանքերը զուգակցող գիտահետազոտական խմբեր: Պրոֆեսոր Փաթափությանին կխնդրենք ղեկավարել և համակարգել այդ կենտրոնի գիտական գործունեությունը», - ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:

«Շնորհավորում եմ հարգելի Արտեմ Փաթափությանին և մեզ, քանի որ մեր Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր անդամների շարքը համալրվեց Նոբելյան մրցանակի արժանացած առաջին հայազգի գիտնականով: Ձեր այցը Հայաստան հաճելի ալեկոծություն է առաջացրել մեր կրթական և գիտական համակարգում: Նման իրադարձությունները մեր երիտասարդ գիտնականների, ուսանողների, դպրոցականների մեջ ծնում են մեծ էներգիա, որպեսզի նրանք զբաղվեն գիտությամբ և ստեղծագործեն», - ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

 Արտեմ Փաթափությանը շնորհակալություն հայտնեց ՀՀ ԳԱԱ-ին պատվավոր անդամի կոչում շնորհելու համար և նշեց. «Ընդունելությունը, որին արժանացա Հայաստանում, խոսում է այն մասին, որ այստեղ գնահատվում են գիտությունը և գիտության նվաճումները:

 Իրականում միշտ իմացել եմ, թե ինչ է Նոբելյան մրցանակը, բայց ամբողջությամբ չեմ հասկացել, ինչպես են տարբեր մարդիկ դրան վերաբերվում: Ես գիտակցում եմ, որ սա մի կետ է, որից հետո պետք են նոր աշխատանք և նոր գործողություններ: Տեսնելով երիտասարդ գիտնականների աչքերի փայլը՝ ես գիտակցում եմ, որ Նոբելյան մրցանակի ստացումը մեծ պատասխանատվություն է, գիտակցում եմ, որ կրում եմ այդ պատասխանատվությունը՝ ոգեշնչելու նրանց և ուղղորդելու, որպեսզի նրանք նույնպես շարունակեն աշխատել նվիրումով: Շատ կարևոր է նաև ճիշտ ուղղորդել հասարակությանը, նրա մեջ ներդնել ռացիոնալ մտածելակերպ, և այս ուղղությամբ պետք է ջանքեր գործադրի նաև կառավարությունը», - ասաց Արտեմ Փաթափությանը: 

 ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը դիմեց Արտեմ Փաթափությանին առաջարկով՝ ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքում հետագայում կազմակերպել հանդիպում՝ քննարկելու ինստիտուտների զարգացման հեռանկարները. «Դուք ցուցաբերեցիք դասական օրինակ, թե ինչպես են կենսաբանական հայտնագործությունից գնում դեպի բժշկություն: Մենք ունենք ինստիտուտներ և կենտրոններ, որոնք աշխատում են կենսաբանական հետազոտությունների ոլորտում: Մենք պատրաստ ենք ապագայում հանդիպել ձեզ հետ՝ քննարկելու մեր ինստիտուտների զարգացումը»:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40