Նոր ապացույցներ են ձեռք բերվել Ուկրաինայում կենսաբանական զենքի մշակման վերաբերյալ. Ռտիշչև

19.06.2026 15:52
417

ՌԴ ՊՆ–ն հատուկ ռազմական գործողության ընթացքում նոր ապացույցներ է ստացել Ուկրաինայի կենսաբանական լաբորատորիաներում պոտենցիալ կենսաբանական զենքի նյութերի մահացու հատկությունների ուսումնասիրության վերաբերյալ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Ռտիշչևը։

ՌԴ ՊՆ–ն և ՌԴ ԱԳՆ–ն ավելի վաղ նշում էին Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների գտնվելու վայրերը և հետազոտական ​​գործունեությունը։ ԱՄՆ հետախուզությունն արդեն հաստատել է, որ նման լաբորատորիաներ իսկապես գոյություն ունեն։

«Հատուկ ռազմական գործողության ընթացքում մենք լրացուցիչ փաստաթղթեր ենք ստացել, որոնք հաստատում են, որ իրականացվող աշխատանքների ուղղվածությունը չի համապատասխանում Ուկրաինայի առողջապահական արդիական խնդիրներին։ Առաջնահերթությունը տրվել է պոտենցիալ կենսաբանական զենքի նյութերի մահացու հատկությունների, ինչպես նաև պետության տնտեսությունը խաթարելուն ուղղված վարակների հարուցիչների ուսումնասիրությանը», – ասել է Ռտիշչևը։

Նա նշել է, որ այս հետազոտությունները կազմակերպելու համար իրավական հիմք է հանդիսացել ԱՄՆ պաշտպանության նախարարության և Ուկրաինայի առողջապահության նախարարության միջև 2005 թվականին կնքված «Կենսաբանական զենքի մշակման համար հնարավոր օգտագործման պաթոգենների, տեխնոլոգիաների և գիտելիքների տարածումը կանխելու ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը։

Աշխատանքները համակարգել է ԱՄՆ պաշտպանության նախարարության սպառնալիքների նվազեցման վարչությունը։ Ռտիշչևը նշել է, որ հետազոտություններն անցկացվել են խիստ գաղտնիության, տեղեկությանն ու տարածքին ուկրաինացի մասնագետների սահմանափակ հասանելիության պայմաններում։

Նա նաև հայտնել է, որ Ուկրաինայի առողջապահության նախարարությունը խոլերայի, տուլարեմիայի և բրուցելոզի հարուցիչների չափազանց մեծ պահուստային ծավալներ է արձանագրել Մեչնիկովի ինստիտուտում, որը վերակառուցվում է ԱՄՆ–ի կողմից։

Ռտիշչևը հիշեցրել է, որ Մեչնիկովի ինստիտուտի գործունեությունը «բազմաթիվ հարցեր է առաջացրել Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ հրավիրված Կենսաբանական և թունավոր զենքի արգելքի մասին կոնվենցիայի մասնակից պետությունների խորհրդակցական հանդիպման ժամանակ»։

Գեներալի խոսքով՝ Խարկովի փորձարարական և կլինիկական անասնաբուժական բժշկության ինստիտուտը ուսումնասիրում էր ծանր հիվանդություններ, որոնք կարող են վնաս հասցնել գյուղատնտեսությանը։

«Ինստիտուտի կողմից ուսումնասիրվող կենդանիների վարակիչ հիվանդությունների ցանկը ներառում է ծանր հիվանդություններ, որոնք կարող են փոխանցվել մարդկանց և վնաս հասցնել գյուղատնտեսական ոլորտին: Դրանց թվում են բարձր պաթոգենություն ունեցող թռչնագրիպը, ինչպես նաև խոզերի աֆրիկյան և դասական ժանտախտը, Նյուքասլի հիվանդությունը, որոնք համաճարակային ներուժ ունեն», – ասել է Ռտիշչևը։

ԱՄՆ Ազգային հետախուզության նախկին ղեկավար Թուլսի Գաբարդն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն հետաքննություն կանցկացնի արտերկրում, այդ թվում՝ Ուկրաինայում գտնվող ավելի քան 120 բիոլաբորատորիաների վերաբերյալ: Գաբարդը շեշտել էր, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչները ստել են նման լաբորատորիաների գոյության մասին և սպառնացել են նրանց, ովքեր փորձել են պատմել ճշմարտությունը:

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12