Նոր Հայաստանի առաջին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը Ռուսաստանում քրեական հեղինակություն «Մոնարխի» անվտանգության պետն է դարձել

17.12.2019 21:54
1307

ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը Ռուսաստանի Դաշնությունում նոր աշխատանք ունի: Այն մարդը, ում հեղափոխությունից հետո վստահվել էր ՀՀ ամենաառանցքային կառույցներից մեկի ղեկավարի պաշտոնը, պարզվում է իր քաղաքական հովանավորյալ՝ «Մոնարխ» անունով հայտնի Արմեն Գինոսյանի մոտ անվտանգության պետ է աշխատում. ՀՀ նախկին ոստիկանապետը, ՀՀ ոստիկանության գեներալ-մայորը՝ ռուսաստանցի մեծահարուստ, քրեական հեղինակության անվտանգության պետն է՝ զգալի բարձր աշխատավարձով:

Գուցե Փաշինյանի նախկին վստահելի անձին հաջողվի այդ գործում առաջընթաց գրանցել, սակայն ոստիկանության համակարգում Օսիպյանը կհիշվի որպես ղեկավար, ում օրոք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները ոստիկանական  Կենտրոնի բաժնում ծեծի ենթարկեցին ոստիկանության ծառայողերին: Սա փաստում էր, որ հետհեղափոխական Հայաստանում ոստիկանությունը չպաշտպանվող օղակ էր: Այնպես չէ, որ այդ բաժնի աշխատողները չէին կարող դիմադրել ֆիզիկապես և օրենքով իրենց տրված լիազորությունների շրջանակներում, սակայն դրա համար ոստիկանության պետի հոգեբանական աջակցությունն ու առհասարակ պաշտպանվածությունը չունեին: Հետևաբար, մարդու, ում վստահվել էր այդ կառույցը, գուցե նրա մաքսիմումն անվտանգության պետն է՝ Ռուսաստանում:

Օսիպյանը՝ «ոստիկանը մերն է» կարգախոսի սիմվոլը, Փաշինյանի ոստիկանապետը եղավ մեկ տարուց ավելի, ոստիկանապետի պաշտոնից հեռացվելուց հետո Օսիպյանը նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական ու անմիջապես մեկնեց արձակուրդ՝ Դուբայ հանգստի, այնուհետև հրաժարվեց ներկայանալ աշխատանքի, որովհետև նեղացած էր՝ Փաշինյանն իրեն ըստ արժանվույն չէր գնահատել: Բայց, Օսիպյանը, այդպես էլ չառաջնորդվեց իրավապահ մարմնի ղեկավարին տված լիազորություններով, վախենալով, որ գուցե որևէ մեկին դուր չգա, և այդ վախը չէր վերաբերում համակարգում գտնվող անձանց:

Նիկոլ Փաշինյանն առանց Օսիպյանի ցանկությունը հարցնելու էր նրան նշանակել գլխավոր խորհրդական, որովհետև, ի տարբերություն Արթուր Վանեցյանի, Նիկոլ Փաշինյանը մինչև հեղափոխությունն էր ճանաչում Օսիպյանին։ Բացի այդ, նա վստահ էր, որ Օսիպյանը քաղաքական ամբիցիաներ չունի և չի կարող ունենալ, հետևաբար որոշել էր նրան նշանակել գլխավոր խորհրդական, ինչը մերժվեց:

Օսիպյանը պաշտոնանկությունից հետո չի հանդիպել Փաշինյանին և նոյեմբերի 20-ից հետո մեկնել է ՌԴ՝ իր նոր աշխատանքին:

Tert.am-ը նախկինում ևս հայտնել էր, որ Արմեն Գինոսյանը ոստիկանապետին թանկարժեք նվերներ է տվել՝ բնակարաններ ու մեքենա:

Արմեն Կարեյան

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40