Նոր մանրամասներ՝ այսօր Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. զոհվել է 6, վիրավորվել՝ 4 մարդ

01.05.2013 21:59
2633

Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Գորիսի քննչական բաժանմունքի պետ Գոռ Մանուչարյանի հանձնարարականով հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է այսօր՝ մայիսի 1-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ժամը 17:00-ի սահմաններում «ГАЗ 24 10» մակնիշի՝ 62 SL 928 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գորիս-Տաթև ավտոճանապարհի՝ Սատանի կամրջի մոտ դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գուտուց և գլորվել ձորը:

Ավտոմեքենան հայտնվել էր ձորում իրենց ժամանցը անցկացնող քաղաքացիների վրա, ինչի հետևանքով 6 հոգի մահացել էին, 4 հոգի՝ տեղափոխվել Գորիսի բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ վթարի հետևանքով մահացել են ավտոմեքենայի վարորդ Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչ 37-ամյա Վրույր Ղազարյանը և Քարահունջ գյուղի բնակիչներ 15-ամյա Աիդա Թունյանը, 6-ամյա Սերոբ Ղազարյանը, 11-ամյա Սիլվիկ Ղազարյանը, 29-ամյա Հերմինե Օհանջանյանը, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ 40-ամյա Հայկ Մարտիկյանը, իսկ վիրավորներն են Քարահունջ գյուղի բնակիչներ 24-ամյա Գրիգոր Ավետյանը, 21-ամյա Նոնա Թունյանը և 10-ամյա Վահե Թունյանը:

Գ. Շամշյանը հայտնում է, որ վթարի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արամ Գալստյանի գլխավորությամբ, ինչպես նաև նույն վաշտի հետաքննիչ Վանիկ Սաղոյանը, Գորիսի քննչական բաժանմունքի քննիչ Սամվել Սամվելյանը:

Տեղում էին նաև ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզի փրկարար վարչության Գորիսի հրշեջ-փրկարարները:

Վիրավորներին և մահացածներին ձորից դուրս բերելու համար ճանապարհային ոստիկաններին, հրշեջ-փրկարարներին, Գորիսի հիվանդանոցի անձնակազմին մեծ օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, ովքեր առաջին պահից ցուցաբերել են հնարավոր ամեն ինչ, մինչև կժամանեին համապատասխան կառույցի ներկայացուցիչները:

http://shamshyan.com

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40