Նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին, դա իմ քաղաքական դիրքորոշումն է, բայց որոշողը ժողովուրդն է. Փաշինյան

16.04.2025 14:38
618

Իմ կարծիքով, նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին, դա իմ քաղաքական դիրքորոշումն է, բայց որոշողը ժողովուրդն է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ Նոր Սահամանադրությամբ պե՞տք է պահպանվի հղումն անկախության հռչակագրին:

«Ուսումնասիրելով անկախության հռչակագրի տեքստը, նորից կարդալով այն՝ ես ասել եմ՝ իմ կարծիքով, այդ տեքստը նրա մասին է՝ Հայաստանի անկախ պետություն չի կարող լինել: Եթե սա ասում եմ, հետևաբար չեմ կարող ասել՝ նոր Սահմանադրության տեքստում պետք է լինի հղում Անկախության հռչակագրին: Ընդհակառակը, ես կարող եմ ասել՝ իմ կարծիքով՝ նոր Սահամանդրության տեքստում չպետք է լինի հղում Անակախության հռչակագրին, բայց որոշողը ՀՀ ժողովուրդն է, իսկ կողմ և դեմ փաստարկներ բերողը քաղաքական ուժերն են»,- հայտարարեց նա:

Նա նշեց, որ սահմանադրական փոփոխությունները նախաձեռնվել են դեռևս 2018 թվականից, և իր կարծիքով դրանք անհրաժեշտ են, քանի որ ՀՀ իրավակարգի և ՀՀ քաղաքացիների միջև առկա է օրգանական կապի խզում:

«Հիմնական խնդիրը, որ տեսնում եմ ՀՀ իրավակարգի և ՀՀ քաղաքացիների միջև, օրգանական կապի խզում ունենք մենք: Ես մտածել եմ դրա մասին, թե որն է  պատճառը: Իրավակարգը, որ բխում է Սահմանադրությունից, կտրված է ժողովրդից մի պատճառով, սահմանադրական բոլոր հանրաքվեները ժողովրդի անհրաժեշտ թվով ձայներ չեն ստացել: Հանրաքվեների արդյունքները մանիպուլացվել կամ կեղծվել են»,- ասաց նա:

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01