Նոր զարգացումներ Սիրիայում . Ռուսաստանը , Սիրիան և քրդերը պայմանավորվել են ընդդեմ Թուրքիայի . Մանրամասներ

22.06.2022 16:05
1089

Թուրքիան հայտարարել է , որ մտադիր չէ հրաժարվել Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններից: Այս ֆոնին հայտնի է դարռնում , որ Ռուսաստանի, Սիրիայի և քրդերի միջև բանակցությունների շրջանակում պայմանավորվածություններ են ձեռք բերվել մեծ խմբավորում տեղակայել այն տարածքներում, որոնք Անկարան նախանշել է իր հարձակման համար առաջնահերթություն:

Քրդերը կտրականապես հրաժարվել են կատարել Անկարայի կողմից Մանբիջից և Թել Ռիֆաթից քրդական զինված խմբավորումներին դուրս բերելու վերջնագիրը, և Թուրքիան իր հերթին հայտարարել է Սիրիայի ողջ հյուսիսային սահմանի երկայնքով ռազմական գործողություններ սկսելու իր հաստատակամ մտադրության մասին։

Մոսկվայի փորձերը՝ համոզել Թուրքիային հրաժարվել իր ծրագրերից, նույնպես անհաջողության մատնվեցին, ինչի կապակցությամբ Ռուսաստանը, Սիրիան և քրդերը պայմանավորվել են Մանբիջում, Թել Ռիֆաթում և Սիրիայի հյուսիսում գտնվող այլ քաղաքներում սիրիական զորքերի մեծ խմբի տեղակայման շուրջ, մինչդեռ, ըստ Թուրքական աղբյուրների ՝ ռուս զինվորականները մտադիր են կանոնավոր պարեկություն իրականացնել տարածքում՝ կանխելու թուրքական բա-նակի և նրա կողմից վերահսկվող զինյալների հարձակումները։

«Քրդերի, Ռուսաստանի և Դամասկոսի միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում Սիրիայի բանակի հինգերորդ կորպուսից 450 մարդ կտեղակայվի Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից աջակցվող Սիրիայի ազգային բանակի և թուրքական բանակի հետ շփման գծերում։ Սիրիայի ազգային բանակի և թուրքական բանակի հետ շփման գծում Սիրիայի բա-նակի զինծառայողների տեղակայումը վերահսկվում է ռուսական ռազ-մական ոստիկանության կողմից։ Զինվորներն ուղարկվում են Թել Թամր, Այն Իսա, Մանբիջ և Թել Ռիֆաթ», — ասվում է թուրք լրագրողի հայտարարության մեջ:

Փորձագետները նշում են, որ Անկարան վա-խենում է Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելուց՝ հասկանալով, որ եթե ռուս զինվորականները չմիջամտեն թուրքական զորքերին, ապա վերահսկվող զինյալները կարող են հազարներով ոչնչ-ացվել։

https://yerevan-times.com/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40