Նոր Զելանդիայում մզկիթների վրա հարձակված անձանց զենքի վրա վրացերեն, հայերեն և այլ լեզուներով գրություններ կան

15.03.2019 16:29
1014

Նոր Զելանդիայում մզկիթների վրա զինված հարձակում գործած անձանց զենքի վրա տարբեր լեզուներով, այդ թվում՝ վրացերեն, հայերեն գրություններ կան: Դրա մասին վկայում են դեպքի առնչությամբ տարածված տեսանյութերում:

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունն արդեն արձագանքել է տեղեկությանը՝ նշելով, որ համագործակցում է գործընկերների հետ, որպեսզի պարզի մանրամասներ Նոր Զելանդիայում ահաբեկչությունից հետո ձերբակալված անձանց եւ առգրավված զենքի վերաբերյալ:
 
Վրացերեն գրված են Դավիթ Աղմաշենեբելի թագավորի եւ Թամար թագուհու ամուսնու՝ ալանների արքայորդի Դավիթ Սոսլանի անունները: Ռուսերեն գրված է՝ «Ճակատամարտ Քարգուլի մոտ 1770» (ռուս-թուրքական պատերազմ), «Ճակատամարտ Բուլաիրի մոտ 1913»: Կադրերից երևում է, որ պահունակների վրա մահմեդականների դեմ քրիստոնյաների կողմից տարբեր ժամանակներում տարված հաղթանակների ժամանակագրություն է պատկերված:

Գրված է նաև Միլոշ Օբիլիչ (սերբ ազգային հերոս, ով Կոսովոյի դաշտի ճակատամարտում սպանել է սուլթան Մուրադ առաջինին), 1683 թվականի Վիեննայի ճակատամարտը, որը վերջակետ դրեց Օսմանյան կայսրության առաջխաղացման մեջ:

Նշված է նաև բրիտանական ծովակալ Էդվարդ Կոդրինգտոնի անունը, ով գլխավորելով բրիտանական, ռուսաական և ֆրանսիական նավատորմը, 1827-ին ջախջախել է թուրքական ուժերը՝ հաղթանակ տոնելով Նավարինյան ճակատամարտում:

Ահաբեկչության հեղինակների զենքերի վրա գրված է նաև Մարկ Անտոնիո Բրագադին անունը: Մարկ Անտոնիո Բրագադինը Վենետիկի Հանրապետության (7-18-րդ դարեր) ամենահայտնի ռազմական առաջնորդներից մեկն է: 1570 թվականին, երբ պատերազմ է սկսվել Վենետիկի և Օսմանյան Կայսրության միջև, թուրքական զորքը շրջափակել է Ֆամագուստա քաղաքը, որի պաշտպանությունը ղեկավարել է Մարկ Անտոնիո Բրագադինը: Չնայած այն հանգամանքին, որ քաղաքի գրավման գործողությանը մասնակցել է 100 հազար թուրք զինվոր, քաղաք դեմ ծովային շրջափակման մեջ վերցրած 150 նավերից հրետանու աջակցությամբ 1500 թնդանոթ է օգտագործվել, 6 հազարանոց կայազորը երկար ժամանակ հաջողությամբ կարողացել է պաշտպանել քաղաքը: Ֆամագուստա քաղաքը գրոհելու ընթացքում թուրքական բանակը 52 հազար զոհ է տվել: Այնուամենայնիվ, վենետիկցիները, կորցնելով օգնություն ստանալու բոլոր հույսերը, ստիպված են եղել հանձնվել:

Հայերեն գրված է Սարիղամիշի ճակատամարտ (Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ռուսական և օսմանյան կայսրությունների ամենամեծ ռազմական բախումներից է։ Ընթացել է 1914 թ. դեկտեմբերի 22-ից մինչև 1915 թվականի հունվարի 17-ը, ավարտվել է ռուսների հաղթանակով)։

«Արմենպրես»-ը փորձում է պատկան մարմիններից ճշտել՝ հայերեն գրությունը որևէ առնչություն ունի՞ Նոր Զելանդիայում տեղի ունեցածին որևէ հայի ներգրավվածության հետ:

Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում հրաձգության զոհերի թիվը հասել Է 49-ի: 41 մարդ սպանվել Է Ալ Նուր մզկիթում, եւս յոթը՝ Լինվուդ մզկիթում: Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը հայտարարել Է, որ մզկիթներում հրաձգության հետ կապված երկու միջադեպն Էլ ահաբեկչական գործողություն են: ,Այժմ միանգամայն պարզ Է, որ այդ հարձակումները կարելի Է բնութագրել որպես ահաբեկչությունե,-ասել Է նա: Մզկիթի վրա կատարված գրոհից հետո ձերբակալվել Է չորս մարդ՝ երեք տղամարդ եւ մեկ կին: Հրաձիգներից մեկը՝ ավստրալական ծագմամբ 28-ամյա Բրենթոն Տարանտը, 17 րոպե տեսահաղորդում Է վարել նախքան մզկիթում մարդկանց վրա կրակելը: Պատահարից առաջ նա գրել Է 37-Էջանոց հռչակագիր, որում բացատրել Է, թե ով Է ինքը եւ ինչու Է հրաձգություն իրականացրել Քրայսթչերչի մզկիթում: Ականատեսները հայտնում են, որ գրավման պահին մզկիթներում եղել Է մոտավորապես 200 եւ 300 մարդ համապատասխանաբար: Դրանից հետո կրակոցներ են հնչել: Հրաձգությունից հետո մզկիթների մերձակայքում կայանված ավտոմեքենաներում հայտնաբերվել են մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարքեր, որոնցից ոչ մեկը գործի չԷր դրվել:

armenpress.am

Հասանք Սիսիան. Նիկոլ Փաշինյան

14.03.2026 11:33

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների հեռանկարները

13.03.2026 16:41