Նորարարական կրթություն` Արցախի բոլոր պատանիներին. Թումոյի կրթական ցանցը համալրվեց ևս երկու Թումո տուփով

06.06.2022 10:25
3745

Թումոյի կրթական ծրագիրն հասնում է Արցախի բոլոր պատանիներին: Այսօր` հունիսի 5-ին, Արցախի Մարտունի և Ասկերան քաղաքներում բացվեցին Թումո տուփերը, որոնք Մարտակերտի տուփի և Ստեփանակերտի Թումո կենտրոնի հետ միասին կկազմեն Թումոյի ամբողջական կրթական ցանցի հիմքը Արցախում: Այն հնարավորություն կտա Արցախում բնակվող բոլոր պատանիներին ստանալ նորարարական կրթություն տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում:

Տուփերի մեկնարկը տրվեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և պետնախարար Արտակ Բեգլարյանի, կրթության նախարար Անահիտ Հակոբյանի, Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի, համայնքային իշխանությունների, Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի և զարգացման տնօրեն Բեկոր Փափազյանի, Թումո Ստեփանակերտի առաջադեմ շրջանավարտների և նորաթուխ թումոցիների մասնակցությամբ:

«2021-ի սեպտեմբերին հայտարարեցինք մեր ընդլայնման ծրագրի մասին ամբողջ երկրով, և այսօրվանից ունենք արդեն 8 գործող տուփ փոքր համայնքներում և 3 նոր մարզային կենտրոն` կառուցման ակտիվ փուլում: Հատուկ ուրախությամբ ենք այսօր փաստում, որ Արցախում կատարել ենք մեր առջև դրված հիմնական նպատակը. 2015-ից գործող Ստեփանակերտի Թումո կենտրոնի և արդեն երեք տուփերի միջոցով մեր կրթական ծրագիրը հասանելի է դառնում տեղացի բոլոր պատանիներին` անհրաժեշտության դեպքում ապագա ընդլայնման հնարավորության երաշխիքով։ Իսկ այդ ընդլայնման առաջին քայլի մասին հենց այսօր էլ նախնական պայմանավորվածություն ձեռք բերեցինք. սկսում ենք աշխատել Կարմիր Շուկայում տուփ հիմնելու ուղղությամբ»,- ասաց Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:

Միջոցառմանը ներկա Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը նշեց, «Արցախի երաշխավորված ապագան կիրթ ու նոր հորիզոններ բացահայտող երեխաների ու պատանիների ձեռքբերումն է: Շնորհակալ ենք մեր գործընկերներին մեզ հետ այս ճանապարհը բարձր պատասխանատվությամբ անցնելու համար: Թումոյի կրթական ծրագրի ապակենտրոնացումն Արցախում իսկապես պահանջված էր, քանի որ  երեխաները ստանում են ժամանակակից կրթություն իրենց համայնքներում ու հարազատ միջավայրում»:

Նորաբաց երկու տուփերում էին իրենց առաջին թումոյական փորձառությունը ստացող տեղացի պատանիները: Այսուհետ նրանք հնարավորություն են ստանում խնայել յուրաքանչյուր դասին Ստեփանակերտ ճամփորդելու ժամանակը և ստանալ Թումոյի ծրագրի ինքնուսուցման չափաբաժինն իրենց համայնքում: Տուփի տեղադրման վայրի ընտրությունը այն հասանելի է դարձնում ոչ միայն տվյալ քաղաքի, այլև մոտակա բնակավայրերի պատանիներին: Այդպիսով, Մարտունիի տուփ կկարողանան այցելել Գիշիի, Ճարտարի, Հերհերի, Բերդաշենի, Ննգիի և այլ բնակավայրերի պատանիները, իսկ Ասկերանի տուփը կհյուրընկալի Խրամորթի, Խնապատի, Աստղաշենի, Իվանյանի, Պատարայի և շրջանի այլ բնակավայրերի երիտասարդներին: Իսկ դասընթացներին և նախագծերին մասնակցելու համար տուփերի բոլոր ուսանողները կուղևորվեն Թումո Ստեփանակերտ ծրագրի շրջանակներում տրամադրվող տրանսպորտով:
Մարտունեցի Ալեքսանդր Շահրամանյանը Թումո Ստեփանակերտ է հաճախել Թումոբուսերի միջոցով: Հմտանալով ծրագրավորման ոլորտում` նա ընդունվել է Յուտայի համալսարան, որտեղ այժմ ուսումնասիրում է տվյալների գիտության ոլորտը: Նա եկել էր Մարտունու Թումո տուփի բացմանը` նոր թումոցիների հետ կիսվելու իր փորձառությամբ: «Թումո տուփերի` Արցախի շրջաններ հասնելը շատ կարևոր է: Թումոյի տված ոչ ֆորմալ կրթությունն է, որ տալիս է ներկայիս մասնագիտություններով առաջ գնալու համար անհրաժեշտ նոր գիտելիքները: Մարտունեցի ու ասկերանցի ընկերներիս շնորհավորում եմ ու խորհուրդ տալիս, որ հաղթահարեն բոլոր դժվարությունները ու փորձեն հնարավորինս շուտ գտնել այն ուղղությունները, որ իսկապես կսիրեն»:

 

***
Թումո կենտրոնն Արցախի մայրաքաղաքում գործում է Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ 2015 թվականից և այս ընթացքում ունեցել է շուրջ 4000 ուսանող, ավելի քան 300 դասընթաց, 100 և ավել աշխատարան և նախագիծ: Մարտակերտի, Ասկերանի և Մարտունիի տուփերի ուսանողները ծրագրի ինքնուսուցման փուլն անցնելու են տուփերում, իսկ դասընթացներին մասնակցելու համար ուղևորվելու են Թումո Ստեփանակերտ հատուկ տրանսպորտով:

Թումո տուփը փոքր, սակայն տեխնիկապես հագեցած մինի Թումո է։ Այն կարող է տեղադրվել ցանկացած քաղաքում կամ գյուղում և ծառայել որպես ինքնուսուցման տարածք տեղի և մոտակա բնակավայրերի պատանիների համար։ Յուրաքանչյուր Թումո տուփ հնարավորություն է տալու տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել տարեկան 300-400 պատանու։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40