Նոյեմբերի 16-ին ԶՈՒ մարտական դիրքի կորստի և զինծառայողների գերեվարման քրգործով կալանավորվել է գումարտակի հրամանատարի պաշտոնակատարը

26.11.2021 12:45
1290

Նոյեմբերի 16-ին Հայաստանի զինված ուժերի մարտական դիրքի կորստի և զինծառայողների գերեվարման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորվել է գումարտակի հրամանատարի պաշտոնակատարը, հաղորդում են Գլխավոր դատախազությունից:

Ըստ հաղորդագրության` Ջերմուկի տեղամասում ադրբեջանական կողմն անակնկալ հարձակվել է ԶՈՒ դիրքի անձնակազմի վրա, սակայն «վերջինս հարձակումը ժամանակին հայտնաբերելուն կամ դրան դիմակայելուն ուղղված համապատասխան միջոցներ չի ձեռնարկել, որն առաջացրել է ծանր հետևանքներ»։

Իսկ արդեն նոյեմբերի 22-ին ձերբակալվել են զորամասի մեկ պայմանագրային զինծառայող և գումարտակի հրամանատարի պաշտոնակատար, մայոր Գ. Գ.-ն, վերջինիս մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է:

Գումարտակի հրամանատարի պաշտոնակատարը, ըստ հաղորդման, նշանակված է եղել գումարտակի պահպանության նշված շրջանում տեղակայված հրամանատարական դիտակետում՝ մարտական դիրքերից մեկում, որտեղ մարտական հերթապահություն են իրականացրել թվով 15 զինծառայողներ: Միաժամանակ, նա ստանձնած է եղել գումարտակի պահպանությանը վստահված թվով 10 մարտական դիրքեր ընդգրկող պահպանության շրջանի պատասխանատուի պարտականությունները:

«Բանակային կորպուսի հրամանատարի մարտական կարգադրության և զորամասի հրամանատարի հրամանի համաձայն՝ զորամասը պահպանությունից անցել է պաշտպանության, ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի, կառավարման մարմիններն անցել են «Մարտական» աշխատանքային ռեժիմի, որի պայմաններում զորամասը՝ ենթակա ստորաբաժանումներով, պատրաստվել է մարտական գործողությունների։

Գ. Գ.-ն, պատասխանատու լինելով գումարտակի մարտական պատրաստության և նրա կողմից մարտական առաջադրանքների հաջող կատարման համար, չի ապահովել մարտական հերթապահությունում ընդգրկված ուժերի կողմից առաջադրված մարտական խնդիրների՝ մասնավորապես, հակառակորդի մոտեցող ուժերին զենքի կիրառմամբ դիմադրություն ցույց տալու արդյունավետ կատարումը, ԳԳ.-ն ևս 7 զինծառայողի հետ դիմել է փախուստի, հենակետում գտնվող 11 զինծառայող գերեվարվել է, ՀՀ ԶՈՒ զինծառայողներից 2-ի սպանված դիերը նոյեմբերի 17-ին և 19-ին փոխանցվել են հայկական կողմին, իսկ մարտական դիրքն անցել է հակառակորդի վերահսկողության տակ», - փոխանցում է Գլխավոր դատախազությունը:

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Անկախության հռչակման 35-ամյակի կապակցությամբ

21.09.2026 11:10

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա կապակցությամբ

21.09.2026 11:05

Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանի ուղերձը Անկախության օրվա առթիվ

21.09.2026 10:59

Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան»

21.09.2026 10:54

ՀՀ Անկախության տոնի առթիվ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի շնորհավորական ուղերձը

21.09.2026 10:31

Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը․ Խաչիկ Ասրյան

21.09.2026 10:26

Անկախությունն աստվածատուր պարգև է, այն պետք է պահել հավատարմությամբ․ Արամ Ա

21.09.2026 10:19

Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպուլյացիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները, խեղաթյուրեն մեր ազգային նկարագիրն ու մտածելակերպը․ Սերժ Սարգսյան

21.09.2026 10:17

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առիթով

21.09.2026 10:12

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ

21.09.2026 10:06

Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ

21.09.2026 10:02

Կապան-Գորիս ավտոճանապարհին «Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են

21.09.2026 08:08