Նպատակահարմար ենք գտնում շարունակելու օտարերկրյա պետություններից տոհմային երինջների ներմուծումը. ԱՀ գյուղնախարար

30.04.2019 16:11
1228

ԱՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 27-ի N 194 որոշմամբ հաստատված օտարերկրյա պետություններից ներմուծվող և ԱՀ-ում ձեռք բերվելիք տոհմային երինջների մասնակի սուբսիդավորման կարգի շրջանակներում ներմուծվել են ավելի քան 300 գլուխ ջերսեյ ցեղատեսակի տոհմային երինջ, որից ստացված մաքրացեղ կենդանիների կաթնատվության ցուցանիշները 2-3 անգամ գերազանցում են հանրապետությունում գրանցված ցուցանիշը:

Այս  մասին  այսօր  կայացած  ԱՀ  կառավարության  նիստին   ասել է  ԱՀ   գյուղատնտեսության  նախարար  Ժիրայր  Միրզոյանը:

 
«Հաշվի  առնելով  վերոնշյալ  հանգամանքը,  նպատակահարմար  ենք  գտնում  շարունակելու   օտարերկրյա   պետություններից  տոհմային  երինջների  ներմուծումը մեր  հանրապետություն:  Դրանց  արժեքի   մասնակի  սուբսիդավորումը  ֆերմերներին,   տարբեր  ֆիզիկական  և  իրավաբանական անձանց    հնարավորություն  է ընձեռվում բացի ջերսեյ   ցեղատեսակից  ձեռք  բերել  նաև  այլ  ցեղատեսակի  տոհմային  երինջներ: Ծրագրի  իրականացման  արդյունքում  շահառուները, արժեքի  35  %-ի սուբսիդավորմամբ հնարավորություն  կունենան անտոկոս  փոխառությամբ  ձեռք  բերել    օտարերկրյա  պետություննից  ներկրվող    կաթնատու  և   կաթնամսատու լավագույն  ցեղատեսակների  բարձրարժեք  տոհմային  կենդանիներ, ինչը  թույլ   կտա  խոշոր  եղջերավոր  կենդանիների  գլխաքանակն  ավելացնել, ինչպես  նաև    բարելավել  տեղական  նախիրի  մթերատվության  հատկանիշները»,-մասնավորապես  ասել  է  Ժ. Միրզոյանը:
 
Նրա  խոսքով՝    ծրագիրը  համարվում է  անասնաբուծության  ոլորտի  լավագույններից  մեկը, որի   արդյունքում  հանրապետությունում  կա   շուրջ  7000  խառնածին կենդանիներ, որոնք   իրենց  բարձր   մթերատու  հատկանիշներով  էականորեն  տարբերվում են  տեղականից:  
 
artsakhpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40