«Նպատակներ եւ միջոցներ» խորագրով ցուցահանդեսը՝ Կապանում

23.09.2017 17:29
1957

«Ժամանակակից արվեստից առաջ եղել է մոդեռն արվեստը, որ մի քայլ առաջ էր եվրոպակենտրոնությունից դուրս գալու, այսինքն՝ աշխարհի բոլոր նոր մշակույթներին արվեստում նոր լեզվով խոսելու հնարավորություն տալու համար, իսկ ժամանակակից արվեստը միջոցների եւ թեմաների լայնացումն է. երբ ստեղծվում է ոչ թե դասական կտավ, որի կերտման ժամանակ օգտագործվում է յուղաներկ, քար, բրոնզ եւ այլն, այլ արվեստի գործի ստեղծման համար կիրառվում են մի շարք այլ միջոցներ, ինչպես ասենք՝ վիդեոն, եւ ընդգրկվում են ավելի մեծ թեմաներ», - այսպես պարզ ու հասկանալի բացատրեց «ժամանակակից արվեստ» տերմինը արվեստագետ, բազմաթիվ նախագծերի համադրող Արման Գրիգորյանը, ում «Նպատակներ եւ միջոցներ» խորագրով անհատական ցուցահանդեսը` երեք կտավի եւ մեկ վիդեո-արտի ցուցադրությամբ, տեղի ունեցավ Երեւանի Ժամանակակից արվեստի թանգարանի Կապանի մասնաճյուղում սեպտեմբերի 15-ին (կտեւի մինչեւ նոյեմբերի 15-ը):


Ինչպես բնութագրեց Արման Գրիգորյանը, սա միայն դասական իմաստով ցուցահանդես չէ. «ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ մեծ ցուցահանդեսի համադրողն էի, որ անցկացրինք Երեւանում, Վանաձորում եւ Գյումրիում, եւ այստեղ էի այցելել երիտասարդ նկարիչ Նարեկ Մինասյանի աշխատանքները դիտելու: Տեսա, որ թանգարանի տարածքը հետաքրքիր է, բայց չի համապատասխանում ժամանակակից արվեստի աշխատանքներ ներկայացնելու պահանջներին: Մտածեցի մի նախագիծ իրականացնել, որի շնորհիվ նաեւ տարածքի որոշակի փոփոխություն կկատարվեր»: Նախագիծը ֆինանսավորել է «Արվեստ Հայաստան» հիմնադրամը, որ ստեղծվել է 2016թ. Երեւանում՝ Հայաստանում ժամանակակից արվեստի զարգացմանը նպաստելու, այդ ոլորտում ստեղծագործող անհատներին օժանդակելու եւ նրանց ստեղծագործական ներուժը երկրի ներսում եւ դրա սահմաններից դուրս բացահայտելու համար:


«Հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ թանգարանի որոշ հատվածում իրականացրել ենք համապատասխան աշխատանքներ՝ դրանք հարմարեցնելով ժամանակակից արվեստի գործեր ցուցադրելու պահանջներին, այսինքն՝ փակել ենք պատուհանները, համապատասխան լուսավորության պայմաններ ստեղծել եւ այլն: Սա ոչ միայն իմ աշխատանքները ցուցադրելու համար ենք կատարել, այլեւ այն արվեստագետների համար, ովքեր նույնպես կցանկանան հետագայում այստեղ նմանատիպ ցուցահանդեսներ կազմակերպել», - տեղեկացրեց Արման Գրիգորյանը:


Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանը բարձր գնահատեց նման ցուցահանդեսի կազմակերպումը Կապանում՝ մաղթելով այս նախագծին շարունակականություն: «Արվեստի բնագավառում այսօր մեծ փոփոխություններ, շարժումներ կան, որոնք պետք է ցուցադրվեն հանրությանը: Այլ հարց է, թե այն որքանով կհասկացվի, բայց պետք է մարդիկ իմանան, թե ինչ է կատարվում արվեստի աշխարհում: Արման Գրիգորյանի անհատական ցուցահանդեսի շնորհիվ ցուցասրահում փոփոխություններ կատարվեցին, ինչի անհրաժեշտության մասին տարիներ շարունակ բարձրաձայնել եմ, - նշեց թանգարանի տնօրենը: - Մենք առհասարակ էքսպոզիցիաներ անելու պատրաստակամություն ունենք, իհարկե, այստեղ ցուցադրված կտավները լավագույններից են, բայց ժամանակ առ ժամանակ պետք է նորերը ցուցադրվեն. չէ՞ որ հարուստ ֆոնդ ունենք»:


Ինչպես նշեց Նունե Ավետիսյանը, այն հատվածը, որտեղ այս պահին Արման Գրիգորյանի աշխատանքներն են ցուցադրվում, փոփոխություններից հետո արդեն բավարարում են համապատասխան պահանջները, իսկ մյուս հատվածներում, եթե անկեղծ լինենք, խնդիրներ կան: Չկան համապատասխան ջերմային պայմաններ, լուսավորություն եւ այլն: Եվ «Ումի՞ց ակնկալել փոփոխություն» հարցին այսպես պատասխանեց տնօրենը. «Բոլոր նրանցից, ովքեր իսկապես ցանկանում են, որ այս թանգարանը գոյատեւի, շարունակական լինեն այստեղ ցուցահանդեսները եւ նմանատիպ այլ միջոցառումները: Յուրաքանչյուրն իր մասով. մենք՝ մեր, տեղական, մարզային եւ բարձր իշխանությունները՝ իրենց հասանելիք պարտականությունների սահմաններում: Եվ օրվա խորագրին համահունչ ասեմ՝ եթե մարդը նպատակ ունի, ուրեմն միջոցներ միշտ էլ կգտնի»:


Խոսելով ժամանակակից արվեստի ոլորտում ստեղծագործողների համար առկա խոչընդոտներից՝ Նունե Ավետիսյանը նշեց, որ որպես այդպիսիք երեւի թե չկան: Եթե արվեստագետն ազատ է, ապա անկախ ժամանակից միշտ էլ այդպիսին կմնա: «Լուրջ արվեստագետը չի կորչի, նա միշտ կփնտրի եւ, ի վերջո, կգտնի իր ճանապարհը: Ամեն ինչ մարդու էությունից, ոճից է կախված», - եզրափակեց նա՝ որպես օրինակ բերելով 1972թ. Հենրիկ Իգիթյանի հիմնադրած Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանի պատմությունը, որը՝ որպես մասնագիտացված ժամանակակից եւ մոդեռն արվեստի թանգարան, դարձավ առաջինը նախկին Խորհրդային Միության տարածքում:


Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան նաեւ Երեւանի Ժամանակակից արվեստի թանգարանի Կապանի մասնաճյուղի տնօրեն Բորիս Մինասյանը, Երեւանի Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն Նազարեթ Կարոյանը, ով նաեւ վարպետաց դաս անցկացրեց, «Արվեստ Հայաստան» հիմնադրամի համադրող Սոնա Ստեփանյանը եւ այլք:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10