Նրանք, ովքեր 2019-ին ասում էին «Ղարաբաղը Հայաստան է», հիմա էլ ասում են «Ղարաբաղն Ադրբեջան է». Ալիև

29.04.2022 15:00
3044

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է, որ միջազգային իրավունքի սկզբունքները պետք է արդար լինեն բոլոր երկրների համար, գրում է minval.az-ը։

«Մենք աջակցում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինչպես մյուս երկրները, և դա բացահայտ հայտարարում ենք՝ ծառի հետևում չենք թաքնվում։ Այո, մենք չենք ժխտում, որ լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ։ Միջազգային իրավունքի սկզբունքները ոչ մի դեպքում չպետք է խեղաթյուրվեն քաղաքական գերակայության պատճառով»,- ասել է նա։

Ալիևը նշել է, որ միջազգային հանրությունը ընտրովի է վերաբերվել Ադրբեջանին նրա «տարածքային ամբողջականության հարցում»։
«Նույնիսկ ուկրաինական իրադարձություններից առաջ միջազգային հանրությունը միշտ շատ բաց ձևով աջակցել է Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը։ Բայց երբ խոսքը հասնում էր մեզ, ուղերձը հետևյալն էր. «Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքեք»։ Բայց ինչպե՞ս կարող ես հաշտություն կնքել «ագրեսորի» (չակերտները՝ Tert.am) հետ, որը «գրավել է քո հողերը» (չակերտները՝ Tert.am)։ Մենք 17 տարի փորձում էինք հասնել դրան, և տեսանք, որ դա անհնար է։ Հետո տեսանք հետևյալը՝ որքան փորձում էինք խաղաղության հասնել, այնքան «ագրեսորը» (չակերտները՝ Tert.am) ավելի ագրեսիվ էր դառնում։ Հայաստանն արդեն սկսել էր մեզ սպառնալ նոր պատերազմով. ասում էին՝ «Ղարաբաղը Հայաստան է», հիմա էլ ասում են՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»։ Իսկ ո՞վ է ասում։ Նույն մարդիկ, որոնք 2019 թվականին Ղարաբաղն անվանում էին հայկական: Մենք նոր իրողություններ ենք ստեղծել մեր ձեռքերով՝ մեր ուժի, մեր ոգու շնորհիվ»,- ընդգծել է Ալիևը։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10