Նրանց զոհողությունը հանուն այն գաղափարի էր, որ մենք ու մեր երեխաներն ապրենք այս հողի վրա՝ անվտանգ ու ազատ. Ռուբեն Վարդանյան

02.04.2023 22:42
974

Յոթ տարի առաջ այս օրերին Ադրբեջանը հերթական անգամ ագրեսիայի դիմեց ընդդեմ Արցախի: Քառօրյա պատերազմի օրերին բազմաթիվ նվիրյալներ իրենց կյանքը տվեցին՝ ևս մեկ անգամ ցույց տալով, որ Արցախը հայրենիք է, հենման կետ, որ Արցախը եղել է ու պետք է մնա հայկական: Ինչպիսի բառեր էլ փորձենք ընտրել մեր երախտիքն ու խոնարհումը արտահայտելու հանուն այս հողի իրենց կյանքը զոհաբերած մեր տղաների հանդեպ, դրանք բավական չեն լինի: Նրանց զոհողությունը հանուն այն գաղափարի էր, որ մենք ու մեր երեխաներն ապրենք այս հողի վրա՝ անվտանգ ու ազատ:

Ցավոք, մենք մեր պայքարը չենք գնահատում, սխալներից ու բացթողումներից ոչ մի կարևոր հետևություն չենք անում: Կարևոր քննարկումները դառնում են միայն ներքաղաքական շահարկման առարկա՝ արժեզրկելով պայքարը, դիմադրությունն ու անձնազոհությունը: Ապրիլյան պատերազմի օրերին, դրանից առաջ ու հետո մեր անձնազոհ տղաները կյանք են դրել հանուն գաղափարի՝ սերունդներին արժանապատիվ ու ազատ կյանք ապահովելու համար: Բավարար կամք դրսևորելով, խելացի գործելով, պայքարի նշանակությունը հասկանալով ու սխալներից դասեր քաղելով միայն կարող ենք ավելի ուժեղ դառնալ: Իսկ անհարկի գնահատականները միմիայն բարդացնում են իրավիճակը՝ մեզ էլ ավելի խոցելի դարձնելով:

Ես մի բան գիտեմ՝ մեզանից յուրաքանչյուրն այսօր միայն գործով, համառ կամքով ու բացառիկ նվիրումով կարող է ապացուցել, որ ունակ ենք շարունակելու նրանց դիմադրությունն ու պայքարը, որ Արցախից մենք երբեք չենք հրաժարվի, որքան էլ փորձեն մեր շուրջ սեղմել օղակը:

Փառք ու պատիվ իրենց կյանքը հանուն հայրենիքի նվիրաբերած մեր զինվորներին, մենք հանուն նրանց ու մեր ապագա սերունդների ուժեղ ու անվտանգ Արցախ պետք է ստեղծենք:

Ռուբեն Վարդանյան / Рубен Варданян 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40