Նշվեց պարսկական Ամանորը՝ Նովրուզը

20.03.2024 11:15
910

Իրանի տոնացույցում ազգային ամենամեծ տոներից է Նովրուզը՝ Նոր տարին, որ նաև խորհրդանշում է գարնան զարթոնքը: Նովրուզը նաև կոչվում է պարսկական Ամանոր և նշվում է մի քանի իսլամական երկրներում՝ Իրան, Իրաք, Աֆղանստան, Պակիստան, Հնդկաստան և այլն: 2010 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ժողովը ճանաչել է Նովրուզի միջազգային օրը՝ որակելով այն որպես պարսկական ծագումով գարնանային փառատոն, որ նշվում է ավելի քան երեք հազար տարի:

Մարտի 20-ին Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսարանում տեղի ունեցավ օրվա խորհրդին պատշաճող հանդիսություն: Գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը ներկայացրեց պարսկական Ամանորին առնչվող հետաքրքրական դրվագներ: Այնուհետև ցուցադրվեց տեսաֆիլմ, որից պարզ դարձավ, թե ինչպիսի ծեսերով, երգ ու ուրախությամբ են դիմավորում Նովրուզը վերոնշյալ երկրներում:

Նովրուզի առթիվ հյուպատոսարանի աշխատակիցներին և ողջ պարսիկ ժողովրդին բարեմաղթանքներ հղեցին Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենի պարտականությունները կատարող Վրեժ Բադալյանը, Կապանի արվեստի պետական քոլեջի տնօրեն Աշոտ Խաչատրյանը, գործարար Վարոս Վեզիրյանը, Կապանի համայնքապետարանի աշխատակից Հասմիկ Ավետիսյանը, ով իր շնորհավորանքը հնչեցրեց պարսկերեն:

Երախտագիտություն հայտնելով հանդիսության մասնակիցներին՝ Մորթեզա Աբեդին Վարամինը՝ մատնանշեց այն ծրագրերը, որ պիտի իրականացվեն հյուպատոսարանի նախաձեռնությամբ, մասնավորապես, ճանապարհաշինության ոլորտում և Ագարակի մաքսակետում: Հանդիպում է կայացել մարզպետարանում իրանցի գործարարների մասնակցությամբ, Իրանի հյուպատոսությունը Կապանում բացվելուց հետո դեռ հարևան հանրապետությունից նման ներկայացուցչական պատվիրակություն չէր ժամանել Սյունիք՝ 16 ընկերությունների ղեկավարներից և ներկայացուցիչներից կազմված:

Բանախոսը նաև հայտնեց՝ ընթացիկ տարում մշակույթի և կրթության ոլորտներում ջանում են, որ դպրոցներում պարսկերենի ուսուցումն ընթացք ստանա:

«Միայն իմ՝ այստեղից գնալուց հետո կզգացվի, թե ինչքան գործ է արվել»,- այսպես եզրափակեց խոսքը գլխավոր հյուպատոսը:

Նովրուզին նվիրված հանդիսությունն ավարտվեց ավանդական հյուրասիրությամբ:

Վահրամ Օրբելյան

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01