Նշվեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը

12.03.2015 17:00
2639

Կապանի N 2 ավագ դպրոցում մարտի 5-ին կազմակերպվել էր միջոցառում` նվիրված Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 56-ամյակին:

Միջոցառման կազմակերպիչները շեշտը դրել էին Սպարապետի` որպես հզոր անհատականության, պետական, քաղաքական գործչի կերպարն աշակերտներին ներկայացնելու վրա:

Միջոցառման կազմակերպիչ Լիլիթ Առաքելյանը կարեւորեց Սպարապետի դերակատարությունը հատկապես բանակաշինության գործում, նշեց, որ նմանատիպ միջոցառումները նպաստում են աշակերտներին հայրենասիրական վեհ գաղափարներով դաստիարակելուն:

Սպարապետի մասին հետաքրքիր զեկուցումով հանդես եկավ 12-րդ դասարանի աշակերտուհի Ալիսա Հայրապետյանը:

Հանդիսատեսը տեսաֆիլմով ծանոթացավ Արցախյան ազատամարտի հերոսի, հայոց նորանկախ պետականության կերտողներից մեկի կյանքի հետաքրքիր դրվագներին:

Միջոցառման երկրորդ մասը ԵԿՄ-ի նախաձեռնությամբ անցկացվող ռազմահայրենասիրական երգերի փառատոնի դպրոցական փուլի ամփոփումն էր: Արդյունքում հանձնաժողովը մարզային փուլին մասնակցելու համար 19 մասնակցից ընտրեց չորս հոգու:

Ի դեպ, Բաղաբուրջի հուշահամալիրում այդ օրը տեղադրվեց Սպարապետի բրոնզաձույլ կիսանդրին (լուսանկարում, հեղինակ եւ քանդակագործ` Նարեկ Օրդյան, պատվիրատու եւ հովանավոր` Սուրեն Խաչատրյան):

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40