Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի` ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

08.03.2017 15:14
2079

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունը, սերն ու գնահատանքն ենք բերում մեր սիրելի մայրերին, քույրերին եւ դուստրերին՝ շնորհավորելով մարտի 8-ի տոնական առիթով:

Դարեր շարունակ Հայոց աշխարհի փափկասուն տիկնայք ազգային մեր կյանքից ներս առանձնակի նվիրական առաքելություն են իրականացրել՝ կրթելով հավատավոր, հայրենիքի նվիրյալ արիասիրտ որդիներ եւ առաքինազարդ դուստրեր: Նրանք իրենց անձերը ոսկուց եւ արծաթից առավել զարդարել են պարկեշտությամբ եւ պատկառանքով, մայրական սիրով սերունդներին են փոխանցել հայրենի ավանդները՝ շեն եւ ամուր պահելով հայ ընտանիքը:

Սիրելի տիկնայք եւ օրիորդներ, ուրախ ենք, որ այսօր բարեպաշտ նույն ոգով ու նվիրվածությամբ շարունակում եք աստվածապարգեւ Ձեր շնորհներով ջանքեր ներդնել՝ հանուն երիտասարդ սերնդի դաստիարակության, մեր երկրի զորացման եւ մեր ժողովրդի կենաց հարատեւության:

Մեր մաղթանքն է, որ Երկնավոր Տերը Ամենօրհնյալ Սրբուհի Աստվածածնի բարեխոսությամբ բաշխի Ձեզ կանացի եւ մայրական բերկրալի անսպառ երջանկություն, քաջառողջություն, լիախնդություն եւ անսասանություն՝ Ձեր կյանքի եւ առաքելության ընթացքին:

Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ Իր Ամենազոր Աջի հովանու ներքո պահի, պահպանի Ձեզ եւ Ձեր ընտանյաց անդամներին եւ ամրապնդի ամենքիդ՝ հույսի, հավատի եւ սիրո աստվածային առաքինությունների մեջ:

Շնորհք, սէր եւ խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ, ընդ ամենեսեանդ. ամէն:

Օրհնությամբ՝
ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

8 մարտի 2017թ.

armenianchurch.org

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24