Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

07.04.2017 12:11
2005

Համայն հայության նվիրական սրբավայր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր ժողովրդին եւ մեր բարեմաղթանքները՝ մայրության բերկրանքին սպասող կանանց, բոլոր մայրերին եւ օրիորդներին:
Սիրելիներ, այսօր մեր Սուրբ Եկեղեցու խորաններից Տիրամոր բարեխոսությամբ օրհնություն է բաշխվում բոլոր հավատացյալներին, օրհնվում են մայրության բերկրանքին սպասող կանայք եւ փոխանցվում է Սուրբ Ավետման հրեշտակաձայն հորդորը՝ ուրախ լինելու, քանզի Տերը ձեզ հետ է (հմմտ. Ղուկաս Ա 28): Դարեր շարունակ այս լուսաբեր ավետիսով քաջալերվել եւ զորացել է քրիստոնյա մեր ժողովուրդը, իսկ մեր մայրերն ու քույրերը օրինակ ունենալով Սուրբ Մարիամ Աստվածածնի կատարյալ մոր տիպարը՝ իրենց զավակներին կրթել եւ դաստիարակել են հավատով, առ հայրենին սիրով ու նվիրումով եւ անփոխարինելի իրենց նպաստը բերել ազգային-եկեղեցական ու հասարակական մեր կյանքին:

Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Ավետման այս նվիրական տոնի խորհրդով զորացած՝ տիկնայք, մայրերն ու օրիորդները շարունակեն արդյունավորել իրենց նվիրական ջանքերը՝ հանուն մեր երկրի առաջընթացի, մեր ժողովրդի բարօրության, իրենց ընտանիքների ամրության եւ երջանկության: Թող Տիրոջ Ամենախնամ Աջի հովանու ներքո բոլոր մայրերը ուրախ սրտով գրկեն իրենց մանուկներին եւ մեծացնեն խաղաղության ու ապահովության մեջ:

7 ապրիլի 2017թ.
armenianchurch.org

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40