Նույնիսկ ռուս խաղաղապահների ներկայության պարագայում էլ երբեմն չի հաջողվում բերքահավաք անել. Արցախցի պատգամավոր

10.10.2021 12:44
6611

Արցախում ռուս խաղաղապահների օգնությամբ են բնակիչները հավաքում այգիների բերքը: NEWS.am–ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգաավոր Մետաքսե Հակոբյանը պատմեց, որ ադրբեջանցիները սպառնալիքներ են ստեղծում խաղաղ բնակիչների գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ:

«Նույնիսկ ռուս  խաղաղապահների ներկայության պարագայում էլ գոռում-գոչյուն են անում, որ ստիպված ռուս խաղաղապահներն ասում են` լավ, էսօր դադարեցրեք հավաքելը, որովհետեւ իրենք էլ խուսափում սադրանքներից, կոնֆլիկտներից: Մեր կողմը բացարձակ ոչինչ չի անում, թեւերը  թափ է տվել, ասում է` թող ռուսը հսկի: Իրոք, իրավիճակը ծանր է, բայց մենք` որպես պատգամավոր ոչինչ չենք կարող անել, մաքսիմում` բարձրաձայնել, ու ամբողջ օրը պատերազմել այս իշխանությունների հետ»,-ասաց նա:

Նշենք, որ տեղեկություններ էին տարածվում, որ Ասկերանի խաղողի այգիներում խաղողաքաղ անողներին ադրբեջանցիները սպառնացել են ու չեն թողել բերքը հավաքեն: Խրամորթի խաղողի այգիներում էլ որպես զգուշացում տարել են գյուղացիներից մեկի մեքենան, հետո վերադարձրել` այդ կերպ խանգարելով բերքահավաքը:

Պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հաստատեց այս բոլոր դեպքերը` նշելով, որ  Արցախում գյուղացին, իրոք, ծանր դրության մեջ է հայտնվել:

Հիշեցնենք, որ երեկ Մարտակերտ քաղաքին հարակից նռան այգում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտ քաղաքի 1966 թվականին ծնված Արամ Տեփնանցը, հարուցվել է քրեական գործ:

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02