«Նվիրում»

17.10.2018 11:36
1457

Կապանի արվեստի պետական քոլեջի փոխտնօրեն, թավջութակահար Աշոտ Խաչատրյանը վերջին երեք տարում դասական երաժշտության համերգներ է կազմակերպում` «Դեկտեմբերյան երեկոներ», «Հոգու թեւերով», «Աշոտ Խաչատրյանը ներկայացնում է»: Հոկտեմբերի 15-ին Արամ Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում նրա կազմակերպած դասական երաժշտության համերգը «Նվիրում» խորագիրն էր կրում եւ նվիրված էր հայ ազգի մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին: Համերգին Աշոտ Խաչատրյանից զատ՝ մասնակցում էին Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրանտներ Շուշանիկ Մուրադխանյանը (ջութակ), Շուշան Հովակիմյանը (դաշնամուր), նվագակցում էր Կապանի արվեստի պետական քոլեջի դասախոս Աստղիկ Գրիգորյանը: Համերգին հնչեցին Անտոն Ռուբինշտեյնի, Էդվարդ Բաղդասարյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ռեյնգոլդ Գլիերի, Արտեմի Այվազյանի, Սերգեյ Ռախմանինովի, Ֆրից Կրեյսլերի ստեղծագործույթուններից: Համերգի ավարտին հնչեց Էդուարդ Աբրահամյանի «Սկերցոն»` Շուշանիկ Մուրադխանյանի, Աշոտ Խաչատրյանի եւ Շուշան Հովակիմյանի կատարմամբ:

Երկարատեւ ծափերը դադարելուց հետո Աշոտ Խաչատրյանը երախտագիտություն հայտնեց համերգի հովանավորներին եւ Ա. Խաչատրյանի անվան N1 երաժշտական դպրոցի տնօրեն Լիլյա Վարդանյանին՝ համերգի կազմակերպմանն աջակցելու համար:

-Առաջին անգամ եմ Կապանում ու շատ տպավորված եմ ե՛ւ քաղաքով, ե՛ւ մարդկանց ջերմությամբ, ե՛ւ երաժշտական մթնոլորտով, որ կար այս դահլիճում: Համոզմունքս այն է, որ այստեղ մարդիկ շատ երաժշտասեր են,- հաճույքով մասնակցեցինք այս համերգին, գիտենք, որ Աշոտ Խաչատրյանը պարբերաբար նման միջոցառումներ է կազմակերպում,-իր տպավորությունները ներկայացրեց Շուշան Հովակիմյանը: 

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40