Նվիրված էր մեծ շանսոնյեին

07.06.2024 15:40
841

 

2024 թվականը հարուստ է հայ մեծերի հոբելյաններով։ Նրանց շարքում է նաև աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը (Շահնուր Վաղինակի Ազնավուրյան), ով մայիսի 22-ին կտոներ իր մեկդարյա հոբելյանը։

Քաջարանի մշակույթի պալատը «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ -ի հետ  կազմակերպեցին հուշ-երեկո «Ազնավուր-100» խորագրով։

Միջոցառման ընթացքում ներկայացվեց Շառլ Ազնավուրի կյանքն ու ստեղծագործական ուղին՝ հենվելով նրա հուշերի և հարցազրույցների վրա։ Մշակույթի պալատի ճեմասրահում փորձեցինք վերարտադրել Փարիզում ապաստան գտած Միքայել և Քնար Ազնավուրյանների համեստ բնակարանի տեսարանները՝ փոխանցելով այն մթնոլորտը, որում մեծացել, երազել և կազմավորվել էր լեգենդար Ազնավուրը։ Փոքրիկ Շառլի հետ անցանք նրա բարդ և խոչընդոտներով լի ճանապարհը։

Այդ ամենը բեմականացվեց պալատի բարեկամ դարձած պատանիներ Սոնա Հարությունյանի, Մոնիկա Սարգսյանի և Սամվել Հարությունյանի մասնակցությամբ։ Իսկ փոքրիկ Շառլի կերպարը մարմնավորեց մի մանչուկ՝ Շառլ Սաղաթելյանը, ում անվանակոչել են մեծ հայի պատվին։

Երեկոն համեմվեց երաժշտական կատարումներով։ Ընտրվել էին խորհրդանշական ստեղծագործություններ, որոնք մեծ դեր էին խաղացել Ազնավուրի  կյանքում։ Մշակույթի պալատի երաժիշտները կատարեցին «Հավերժական սեր», «Քեզ համար, Հայաստան» երգերը: «Նռանե» պարային համույթի սաները հանդես եկան Ազնավուրի կատարմամբ «Երկու կիթառ» և «Աշխարհումս․․» («Սայաթ Նովա», կատարումը Սեդա Ազնավուրի հետ) հայտնի ստեղծագործությունների ներքո։ Որպես հատուկ հյուր «Լա Բոհեմ» երաժշտական կատարումով հանդես եկավ Կապանի արվեստի պետական քոլեջի դասախոս, ջութակահար Յուրի Բաղդասարյանը։

Խոսելով հռչակավոր երգիչ, երաժիշտ, բանաստեղծ, դերասան Ազնավուրի մասին, չէինք կարող չհիշել նաև բարերար, մեծ հումանիստ Ազնավուրին։

Միջոցառումը եզրափակվեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից տրամադրած «Ազնավուր․ Հայաստան 1989» վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ։ Անգնահատելի են Շառլ Ազնավուրի ներդրումն ու օգնությունը 1988 թ․ կործանարար երկրաշարժից տուժած Հայաստանին։ Ֆիլմի ավարտին հնչեց հույսի և հավատի խորհրդանիշ դարձած, Ազնավուրի կողմից հայրենիքին ձոնած «Քեզ համար, Հայաստան» ստեղծագործությունը։ Ճեմասրահում հնչեցին վիրավոր Հայաստանին ուղղված բուժիչ խոսքերը՝ հույսով, հավատով ու սիրով լցնելով երաժիշտներին ձայնակցող հանդիսատեսի հոգիները։

Իրինա Հովհաննիսյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40