Նվիրված երգարվեստի երախտավորի

16.07.2018 12:37
1272

Սյունիքի մարզային գրադարանի մշակույթի բաժնում տեղի ունեցավ երեկո՝ նվիրված Շարա Տալյանի ծննդյան 125 ամյակին: Արվեստի բաժնի վարիչ Ելենա Լալազարյանը մանրամասներ ներկայացրեց նրա կյանքից եւ երաժշտական գործունեությունից: Շարա Տալյանը հայ ազգային երգեցողության ականավոր վարպետներից է: Լինելով աշուղական տոհմի ծնունդ (Աշուղ Քամալիի թոռնորդին, Շերամի հորեղբոր թոռը, Ջամալու որդին) նա մանուկ տարիքից դաստիարակվել է համբավավոր վարպետների, այդ թվում իր հորաքրոջ ամուսնու՝ աշուղ Ջիվանու ստեղծագործական միջավայրում: դեռեւս 1912թ-ին Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի առաջին ներկայացմանը Ալեքսանդրապոլում կատարել է Սարոյի դերերգը՝ մնալով այնուհետեւ այդ դերի չգերազանցված կատարող:

Երեկոյի ընթացքում ցուցադրվեց տեսաֆիլմ, էկրանից հայ երգարվեստի երախտավորի մասին հուշեր եւ կարծիքներ ներկայացրին ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ «պրոֆեսորներ» Ռուբեն Մաթեւոսյանը, Թովմաս Պողոսյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, արվեստաբան Սերգեյ Առաքելյանը ովքեր կարեւորեցին Շարա Տալյանի դերը հայ օպերայի թատրոնի եւ ընդհանրապես հայ ազգային երաժշտության զարգացման գործում: Միջոցառման ժամանակ Կապանի մանկական ստեղծագործության կենտրոնի երգեցողությամ բաժնի դասատու Թերեզա Հովհաննիսյանը կատարեց երգեր Շարա Տալյանի երգացանկից:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40