Նյու Յորքում տասնյակ երեխաների մոտ կորոնավիրուսի հետ կապված վտանգավոր համախտանիշ է հայտնաբերվել

11.05.2020 14:12
1217

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն հայտնել է երեխաների շրջանում բորբոքային համախտանիշի տարածման մասին, որը, ենթադրաբար, կապված է կորոնավիրուսի հետ:

Դե Բլազիոյի խոսքով՝ քաղաքում նման համախտանիշ է հայտնաբերվել 38 երեխայի մոտ, ևս ինը դեպքերում ախտորոշումը դեռևս չի հաստատել: Հիվանդ երեխաների մոտ նկատվում է ավելորդ իմունային ռեակցիա, որը հանգեցնում է ներքին օրգանների վնասմանը:

Այս տեղեկությունը հաստատել է Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն։ Նա հստակեցրել է, որ Նյու Յորքում ստուգվում է նշված համախտանիշի 85 դեպք։

Նշվում է, որ բորբոքային համախտանիշի ախտանշանները նման են Կավասակի հիվանդությանը (արյունատար անոթների բորբոքային հիվանդություն․ հիմնական ախտանիշներն են՝ տենդ, որը տևում է ավելի քան 5 օր և չի պատասխանում սովորական դեղորայքին) և Տոքսիկ շոկի համախտանիշին (բակտերիալ տոքսինների ազդեցությամբ առաջացող վիճակ է։ Բնորոշ ախտանիշներն են տենդը, ցանը, մաշկի շերտազատումը և զարկերակային ճնշման անկումը)։

Հաղորդվում է, որ երեխաների 47 տոկոսը վարակված է կորոնավիրուսով, իսկ 81 տոկոսի օրգանիզմում կորոնավիրուսի հակամարմիններ են հայտնաբերել։

Աղբյուրը հավելում է, որ նման դեպք են գրանցվել նաև Եվրոպայում:

 

 

artsakhpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40