Ո՞ւմ եք վստահում Ձեր կուտակային կենսաթոշակային միջոցները (Տեսանյութ)

06.05.2019 17:31
1427

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներն ամեն ամիս սոցիալական վճար են կատարում, և չափազանց կարևոր է իմանալ, թե ում եք վստահում Ձեր գումարն ու ինչպես է այն կառավարվում: Ինչպես  հայտնեցին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկից, Հայաստանում գործող կուտակային կենսաթոշակային համակարգն ունի երկու կառավարիչ, որոնցից մեկն աշխարհի առաջատար կազմակերպություններից մեկի մասնակցությամբ  հիմնադրված և կառավարվող Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթն է:

Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթը հիմնել են ֆրանսիական Ամունդի Ասեթ Մենեջմենթ ընկերությունը՝ 51% և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը՝ 49% մասնակցությամբ: Ֆրանսիական Ամունդի Ասեթ Մենեջմենթի գլխավոր բաժնետերը Կրեդիտ Ագրիկոլ խումբն է՝ 69,9% մասնակցությամբ: Մյուս հիմնադիրը՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, 1996 թվականին հիմնվել է Եվրոպական միության TACIS ծրագրի շրջանակում: 2006-ի սեպտեմբերին ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբն իրականացնելով ֆինանսական ներդրում բանկի կապիտալում, դարձել է բանկի բաժնետերերից մեկը:

Ամունդի Ասեթ Մենեջմենթի կառավարման ներքո գտնվող ակտիվների ծավալն ավելի քան 1 տրլն 400 մլրդ եվրո է: Ընկերությունը ներկայացված է 37 երկրներում: Ընկերության աշխատակիցների թիվն անցնում է 4500-ը, հաճախորդները՝ 100 միլիոնից ավելի են: Ամունդին Եվրոպայի ամենամեծ ակտիվների կառավարիչն է` իր կառավարման տակ ունեցած ակտիվների մեծությամբ և աշխարհում ունեցած ծանրակշիռ դիրքով: Ընկերությունն ակտիվների կառավարման ոլորտում համաշխարհային աղյուսակի գլխավոր 10-նյակում է:

Ընկերության նպատակն է Հայաստանում դառնալ երկարաժամկետ ինստիտուցիոնալ ներդրող և լինել առաջատար՝ առաջարկվող ծառայությունների որակով և թափանցիկությամբ, ծառայությունների մատուցման արդյունավետությամբ,   կայուն զարգացման և սոցիալական պատասխանատվության հանձնառությամբ, հաճախորդների հետ հարաբերությունների որակով: Սա ընկերության գլխավոր առավելությունն է, որն արտացոլված է Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի կարգախոսում. Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթը Ձեր փորձառու գործընկերն է:  

«Կորպորատիվ մշակույթի և արագ զարգանալու կարողության շնորհիվակտիվներիկառավարման ոլորտում Ամունդին արձանագրել է  նշանակալի աճ և արդյունքներՄենքմիշտ առաջնորդվում ենք կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանսկզբունքներովմեծ ուշադրություն ենք  դարձնում  հասարակության առջև մեր ստանձնածսոցիալական պարտավորություններին և շրջակա միջավայրի պահպանության հարցերին։ Որպես գլոբալ խաղացող Ամունդին բացառիկ դիրքում էկարող է ամբողջ աշխարհում իրհաճախորդներին առաջարկել պրոդուկտների մեծ տեսականի և բազմազան լուծումներ։ Ամունդիի ամբողջ էքսպերտիզանլայն դիվերսիֆիկացիաններդրումային լուծումներիբազմազան ընտրությունը և  ռազմավարությունը թույլ են տալիս արդարացնել մեր բոլորհաճախորդների սպասելիքներըԱմբողջ աշխարհում մենք մոտ ենք մեր հաճախորդներինփաստ,  որն ավելի  է ամրապնդում հաճախորդների վստահությունը»,- իր խոսքում նշել  է  Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի տնօրեն Ժան Մազեջյանը։

Ավելին` դիտեք տեսանյութում։

armenpress.am

 

 

 

Մեր պատմության մեջ դատարկ էջ չկա. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևի հայտարարության մասին

14.09.2026 22:03

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56