Ո՞ւր կհասնեն ԱԱԾ բացահայտումները. Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հատուցման ժամը

27.05.2018 13:31
2034

Զուտ իրավական տեսանկյունից` Փաշինյանի պատասխաններն անթերի են. ժողովրդավարական երկրներում նախաքննությունն անկաշկանդ է և միայն օրենքի շրջանակներում է որոշվում գործող կամ նախկին պաշտոնյաների պատասխանատվության հարցը:

Մյուս կողմից` ակնհայտ է, որ, օրինակ, երեկ ՊԵԿ-ում բացահայտված կոռուպցիոն բուրգը, մեծ ցանկության դեպքում անգամ, չէր կարող գործել առանց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կամ անգամ` նախկին նախագահ Սերժ Սարգսյանի իմացության ու նույնիսկ` հրահանգի:

Եվ առհասարակ` վերջին քսանամյակի  կոռուպցիոն բոլոր խոշոր  գործողությունները կատարվել են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի անմիջական հրահանգով, իմացությամբ: Հայաստանում գործել է կոռուպցիոն բրգաձև բուրգ, քրեաօլիգարխիայի և իշխանության սերտաճումը բերել է արատավոր մի համակարգի ստեղծման, որի գագաթին կանգնած են եղել պետության առաջին դեմքերը: Պատահական չէ, որ միջազգային հեղինակավոր մամուլը մի քանի անգամ անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, դոլարային արտահայտությամբ, միլիարդների հասնող կարողություններին:

Ինչքան էլ կոռուպցիոն բացահայտումներին  վրաբերող նախաքննությունը զերծ լինի քաղաքական բաղադրիչից, միևնույն է` նրա հետևանքները լինելու են քաղաքական, որովհետև հետքերը տանում են դեպի նախկին իշխանության առաջին դեմքերը: Ակնհայտ է նաև, որ հնարավոր չի լինելու խուսափել աղմկոտ ձերբակալություններից, որովհետև ԱԱԾ առաջին բացահայտումները հուշում են, որ գործ ունենք պետությանը պատճառված ահռելի վնասների մասին:

Այս համատեքստում առաջ է գալիս բնական մի հարցադրում, թե մինչև ուր է հասնելու նախաքննությունը: Արդյո՞ք դրա նպատակը պետությունից թալանված ավելի քան տաս միլիարդ դոլարի վերադարձն է, թե՞  այն ավելի առաջ է գնալու` օրակարգ բերելով քրեաօլիգարխիկ համակարգի նշանային դեմքերի, ընդհուպ` Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պատասխանատվության հարցը: Այս պահին թերևս դժվար է միարժեք այս հարցերին պատասխանելը, որովհետև կան բազմաթիվ տեսանելի և անտեսանելի հանգամանքներ, որոնք ուղղակի կամ անուղղակի ազդեցություն կարող են ունենալ զարգացումների վրա: Օրինակ` գաղտնիք չէ, որ Հայաստանի քրեաօլիգարխիան, ըստ էության, Ռուսաստանի կոռուպցիոն համակարգի բաղադրիչն է, ըստ այդմ` Հայաստանում մեկնարկած հակակոռուպցիոն պայքարը շոշափելու է նաև Պուտինի մերձավոր շրջապատի շահերը:

Մյուս կողմից` այս օրերին տեղի ունեցող բացահայտումները շրջադարձային ազդեցություն են ունենալու երկրի ընթացիկ ներքաղաքական զարգացումների վրա: Երկրում գործ ունենք ոչ թե վենդետայի, այլ օրինականության վերականգնման բազմաշերտ գործընթացի հետ: Հենց սա է անհանգստացնում խորհրդարանական մեծամասնություն ՀՀԿ-ին, որովհետև նրա ներկայացուցիչները դադարում են ընդդիմադիր ընկալվելուց, այլընտրանք մարմնավորելուց` բառի բուն իմաստով դառնալով ԱԱԾ և ոստիկանության «թանկարժեք հաճախորդներ», որոնց համար Քրեական օրենսգիրքը նախատեսում է «գոլդ» պատժաչափեր:

Խորհրդարանի մեծամասնության ցուցակն օբյեկտիվորեն դառնում է հակակոռուպցիոն պայքարի թիրախ, «սև ցուցակ», որին քաղաքական համարելը դժվար է լինելու անգամ պայմանականորեն:

ԱԱԾ յուրաքանչյուր նոր բացահայտում քաղաքական և բարոյական հարթությունների վրա ավելի է դելեգիտիմացնելու ՀՀԿ-ին` գործող խորհրդարանը վերածելով իրավապահ մարմինների հաճախորդների «պահեստային նստարանի»:

Քաղաքական այս շրջադարձը հրամայական է դարձնում արտահերթ ընտրությունների հնարավորինս արագ կազմակերպումը, որովհետև գործող խորհրդարանի գոյությունն ոչ միայն քաղաքական անոմալիայի դրսևորում է, այլ նաև` լուրջ խոչընդոտ հակառուպցիոն քաղաքականությանը` քրեաօլիգարխիայի շատ ներկայացուցիչների պատգամավորական անձեռնմխելիության հետևանքով:

1in.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08