O tempora, o mores… Օ՜ Զանգեզուր, օ՜ Կյորես

13.07.2017 14:31
2129

(Գորիսում նախապես նշանակված մարզխորհրդի նիստը տեղի ունեցավ Մեղրի համայնքի Ագարակ քաղաքում)

Գորիս համայնքի ավագանու նիստից հետո Սյունիքի մարզում, ուզենք-չուզենք, հասարակական-քաղաքական նոր իրավիճակ է ստեղծվել. եթե որեւէ մեկը չի կամենում դա տեսնել՝ իր գործն է:

Վարչապետին հասցեագրած հայտնի ուղերձից հետո մարզպետն ու իր մամուլի քարտուղարը քանիցս հայտարարեցին, որ հուլիսի 13-ին Գորիսում տեղի կունենա մարզխորհրդի արտագնա նիստ, որից հետո՝ քաղաքացիների ընդունելություն: Երկու-երեք օր առաջ հայտնի դարձավ, սակայն, որ ստեղծված իրավիճակում Գորիսում մարզխորհրդի նիստ անցկացնելն աննպատակահարմար է:

Ինչո՞ւ հանկարծ վերանայվեց ավելի վաղ ընդունված այդ որոշումը:

Տարբեր կարծիքներ են շրջանառվում այս առումով, սակայն մարզպետարանի մեր աղբյուրը լուրջ պատճառներ չի տեսնում դրա համար. պարզապես կա մի բարդույթ, որից մարզպետը չի կարողանում հրաժարվել, Գորիսում նա իրեն կաշկանդված ու կաղապարված է զգում, ոչ ներդաշնակ: Երեւի հենց դա էլ պատճառ է դարձել, որ հրաժարվի այնտեղ մարզխորհիդի նիստ անցկացնելու մտքից:

Իսկ մարզկենտրոնում շրջանառվող կարծիքը, որ Գորիսի իշխանությունները դահլիճ չեն հատկացրել մարզպետարանին՝ չի համապատասխանում իրականությանը:

Բայց մարզխորհրդի ագարակյան նիստում մեկ այլ հանգամանք ջրի երես դուրս եկավ. Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցը չէր մասնակցում մարզխորհրդի նիստին:

«Սյունյաց երկրի» լրագրողը տարբեր ասեկոսեներից զերծ մնալու համար հեռախոսազրույց ունեցավ Վաչագան Ադունցի հետ՝ պարզելու Ագարակ չմեկնելու եւ մարզխորհրդի նիստին չմասնակցելու պատճառը: Նա տեղին չհամարեց իր բացակայության անհարկի շահարկումը. «Հատկապես վերջին շրջանում ես շատ զբաղված ու ծանրաբեռնված եմ: Բացի առօրյա գործառույթներից մենք պատրաստվում ենք աննախադեպ մի տարեշրջանի՝ Գորիսը, ի ուրախություն, հայտարարվել է ԱՊՀ երկրների 2018թ. մշակութային մայրաքաղաք եւ ամեն ինչ անում ենք՝ այդ առաքելությունն ըստ պատշաճի ստանձնելու համար: Դա ոչ միայն Գորիսի ու Սյունիքի, այլեւ ամբողջ հանրապետության արժանապատվության խնդիրն է, իսկ մեզ ընդամենը հինգ ամիս է մնացել»:

Վաչագան Ադունցը կարեւոր համարեց մարզխորհրդի նիստը մարզկենտրոնից դուրս անցկացնելու պրակտիկան, որ միշտ էլ կիրառվել է: Իսկ մարզխորհրդի ագարակյան նիստի նյութերին ինքն անպայման կծանոթանա:

Սեփ. լրատվություն

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40