Ոչ ոք այնքան շահագրգռված չէ ԼՂ հակամարտության կարգավորմամբ, որքան՝ Ռուսաստանը. Վլադիմիր Պուտին

22.10.2020 21:09
1397

Ոչ ոք ավելի շատ շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, որքան՝ Ռուսաստանի Դաշնությունը: Այս հակամարտությունը տեղի է ունենում մեր բարեկամների հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային ակումբի նիստի շրջանակում՝ փոխանցում է РИА Новости-ն:

«Մեզ համար սա հատուկ իրավիճակ է: Խումբը ստեղծվել է 92-ին, որը համանախագահում են Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ը: Մեզ վրա է դրված բանակցային գործընթացի կազմակերպման պատասխանատվությունը: Ես 100 տոկոսով վստահ եմ, որ գործընթացի բոլոր մասնակիցներն անկեղծորեն ձգտում են այն բանին, որ իրավիճակը կարգավորվի: Սակայն դրանում ոչ ոք այնքան շահագրգռված չէ, որքան՝ Ռուսաստանը»,- հայտնել է ՌԴ նախագահը:

Կրեմլի ղեկավարն անդրադարձել է նաև Արցախում ընթացող ռազմական գործողություններին ու երկու կողմերի մեծաթիվ զոհերին:

«Մեր տվյալներով՝ յուրաքանչյուր կողմից ավելի քան 2 հազար զոհ կա, զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 5 հազարի։ Աֆղանստանում պատերազմի 10 տարիների ընթացքում խորհրդային բանակում զոհվել է 13 հազար մարդ, իսկ այստեղ այս կարճ ժամանակահատվածում՝ մոտ 5 հազար»,- ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պուտինը նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ իրենց մոտեցումները Թուրքիայի հետ չեն համընկնում։ Ռուսաստանի նախագահը նաև ընդգծել է՝ եթե 30 տարվա բանակցությունները Լեռնային Ղարաբաղի շուրջ հաջողություն չեն գրանցել, դա չի նշանակում, որ պետք է սկսել կրակել։ Պուտինը նաև նշել է, որ նախկինում ղարաբաղյան հակամարտությունը մեկնարկել է հայ ժողովրդի դեմ տեղի ունեցած դաժան հանցագործություններով։

1lurer.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40