«Ոչ ոք խաղ չի խաղում», ԱՄՆ պատվիրակությունն արդեն մեկնել է Իսլամաբադ. Թրամփ

21.04.2026 11:03
336

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրափմը New York Post-ին հայտնել է, որ ամերիկյան պատվիրակությունը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գլխավորությամբ, մեկնում է Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցությունների համար։

ԱՄՆ նախագահը հաստատել է, որ բարձր մակարդակի պատվիրակության կազմում են հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը, խորհրդական Ջարեդ Քուշները, որոնք արդեն ճանապարհին են և երեկոյան կլինեն Իսլամաբադում»՝ ընդգծելով՝ կողմերը տրամադրված են բանակցությունների, և, ըստ երևույթին, այս պահին «ոչ ոք խաղ չի խաղում»։

Թրամփը նաև հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է անձամբ հանդիպել Իրանի ղեկավարության հետ՝ հիշեցնելով՝ ԱՄՆ-ի անվերապահ պահանջն այն է, որ Թեհրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ձեռք բերելուց։ Միևնույն ժամանակ, Թրամփը նշել է, որ Իրանը կարող է բարգավաճել, եթե կողմերը կարողանան համաձայնության գալ, և կրկնել, որ ԱՄՆ-ն կապի մեջ է Իրանի ղեկավարության «ճիշտ մարդկանց» հետ։

Նա նաև հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնության կարելի է հասնել գուցե արդեն այսօր երեկոյան։ Սակայն ԱՄՆ նախագահը հրաժարվել է հստակեցնել, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե Թեհրանը չհրաժարվի միջուկային ծրագրից, կամ եթե բանակցությունները ձախողվեն։

Միաժամանակ, Al Jazeera-ն հայտնում է, որ Պակիստանի մայրաքաղաքում սահմանվել են խիստ անվտանգության միջոցներ․ քաղաքում կարգուկանոնն ապահովում են շուրջ 20 հազար ոստիկան և ռազմականացված ստորաբաժանումներ։

ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական գործողությունները դադարեցվել էին ապրիլի 7-ին։ Կողմերի միջև հրադադարի ժամկետը լրանում է ապրիլի 22-ին։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40