Ոգեկոչվեց ցեղասպանության զոհերի հիշատակը

25.04.2016 15:24
1884

Ապրիլի 24-ին մարզկենտրոնում եւս ոգեկոչեցին 101 տարի առաջ թուրքական յաթաղանի զոհ դարձած անմեղ նահատակների հիշատակը: Առավոտվանից տարբեր տարիքի եւ զբաղմունքի մարդկանց երթը ձգվեց դեպի Բաղաբուրջի հուշահամալիր: Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղկեպսակներ դրվեցին մարզային եւ քաղաքային իշխանությունների, հասարակական կազմակերպությունների, հիմնարկ-ձեռնարկությունների կողմից: Այնուհետեւ սգո երթի մասնակիցները շարժվեցին դեպի հուշահամալիրի այն հատվածը, որտեղ ամփոփված են Արցախյան պատերազմի զոհվածները: Նրանց շիրմաքարերին, ինչպես նաեւ Անհայտ ճակատագրի զինվորի եւ հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ զոհված խաղաղ բնակիչների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշաքարերին ծաղիկներ դրվեցին՝ ի նշան երախտագիտության: Հարգանքի տուրք մատուցվեց նաեւ Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակին:

Նախօրեին անցկացվեց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված ավանդական ջահերով եւ մոմերով երթը, որ մեկնարկեց ՀՅԴ Կապանի «Արամ Մանուկյան» կոմիտեության գրասենյակից (Հունան Ավետիսյան, 6) եւ ավարտվեց Բաղաբուրջի հուշահամալիրում՝ Մեղ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին ծաղիկներ խոնարհելով:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ       

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40