Օգնենք անպաշտպան մանուկներին գլխի վրա ծածկ ունենալու համար

26.02.2019 17:41
1748

Սիսիանում բնակվող բազմանդամ ընտանիքի մասին պատմող նյութը ֆեյսբուքում անտարբեր չթողեց շատ-շատերին:

21-րդ դարում մարդիկ բնակվում են սանիտարական պայմաններից զուրկ, մի փոքրիկ սենյակում ինը հոգով՝ Լիլիթիկ (մեկ տարեկան),  Ռուբիկ (2 տարեկան), Էդիկ (3 տարեկան), Քրիստիկ (6 տարեկան), Արտյոմ (8 տարեկան), Հայկ (9 տարեկան), Աշոտ (23 տարեկան, երեխաների քեռին), Էդիսոն (65 տարեկան՝ պապիկը), Սիմիզար (66 տարեկան՝ տատիկը): 

Փոքրիկներին պահում են տատն ու պապն: Այդ ընտանիքը անհապաղ պիտի տեղափոխվի նորմալ բնակարան: 

«Ընկերներիցս մեկի ֆեյսբուքյան էջում երկու նկար տեսա, որում՝ պատկերված էր այդ ընտանիքի տան անմխիթար վիճակը: Ինձ շատ հուզեց այդ տխուր, մինչեւ հոգու խորքը տակնուվրա նաող տեսարանը, իմ ֆեյսբուքյան էջում գրառում թողեցի այն մասին, որ այս ընտանիքին անհապաղ օգնություն է անհրաժեշտ: Գրառումս մեծ արձագանք գտավ ոչ միայն Հայաստանի տարբեր մարզերում, այլեւ արտերկրում: Արձագանքներ եղան ԱՄն-ից, Ուկրաինայից, Ռուսաստանի Դաշնությունից: Օգնություններ եղան հագուստի, սննդի, վառելափայտի, առաջին անհրաժեշտության պարագաների տեսքով»,- պատմում է Շողեր Հարությունյանը Կապանից:

Առաջիններից արձագանքեցին «Իմ քայլը» խմբակցության ԱԺ պատգամավորներ Տիգրան Կարապետյանը եւ Կարեն Համբարձումյանը, Սիսիանի բժշկական կենտրոնի տնօրեն Անիկ Գրիգորյանը, զանգեր ստացվեցին աշխարհի տարբեր անկյուններից. առաջին հարցն այն էր լինում,թե ինչով եւ ինչպես օգնեն փոքրիկներին: Մասնավորապես, ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանը վստահեցրեց, որ խնդիրն օրենքով սահմանված կարգով լուծում կստանա, քանի որ այդ փոքրիկների՝ նման անմարդկային պայմաններում ապրելն անընդունելի , եւ վտանգված են նրանց առողջությունն ու ապագան:

Բարեգործությունը նախաձեռնել են Շողեր Հարությունյանը(Կապան) եւ Արսեն Ավագյանը (Սիսիան) ու պատրաստակամություն են հայտնել, որ մինչեւ վերջ կպայքարեն, որ փոքրիկները, ովքեր զրկվել են մորից, ասել է թե՝ մայրական գուրգուրանքից, գլխի  վրա ծածկ ունենան եւ ապրեն փոքրիշատե բարվոք պայմաններում:

Տեղեկանում ենք, որ ՎՏԲ բանկում բացվել են հաշվեհամարներ, որոնցով գոյացած գումարն ծառայելու է բացառապես բնակարան գնելու համար եւ ենթակա չէ օգտագործվելու այլ նպատակով: Հաշվեհամարները բացվելուց մեկ օր անց արդեն փոխանցվեց 655 հազար դրամ, իսկ բնակարան ձեռք բերելու համար անհրաժեշտ է 13 հազար դոլար: Հաշվեհամարներն են՝ AMD. 16031030205610, USD. 16031030205611, EUR. 16031030205612, RUR. 16031030205613:

Բարեգործության հեղինակները կոչ են անում բոլոր նախանձախնդիր մարդկանց ակտիվորեն մասնակցել իրենց նախաձեռնությանը եւ փոքրիկ ներդրումներով օժանդակեն, որ օր առաջ երեխաները դուրս գան այդ ծայրահեղ վիճակից: 

Վահրամ Օրբելյան

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40