Օգոստոսի 19-20-ը Կապանում էր Ստեփանակերտի քաղաքապետարանի պատվիրակությունը՝ քաղաքապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ

22.08.2022 14:53
1122

Առիթը Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի՝ Հայաստանի հարավային մայրաքաղաք Կապանի օրը(Օգոստոսի 20) միասին նշելու հրավերն էր, որն էլ ընդունվեց սիրով… ????«Ապրիր երկար, Սյունյա՛ց ոստան» խորագրով տոնակատարության շրջանակը ընդգրկուն էր ու բազմաբովանդակ՝ վաղ առավոտյան մարզական միջոցառումներ ու հաղթողների պարգևատրում, ծաղիկների խոնարհում մեծանուն զորավարի՝ Զանգեզուրի խորհրդանիշ Դավիթ-Բեկի խրոխտ հուշարձանին, այցելություն քաղաքի սրբատեղիներից Բաղաբուրջի հուշահամալիր ու հանուն հայրենիքի անմահացած հերոսների հիշատակի խնկարկում, հանդիսավոր նիստ, Գարեգին Նժդեհի զինակից ու գաղափարակից ընկեր կապանցի Պողոս Տեր Դավթյանի կիսանդրու բացման արարողություն, բազմաոճ համերգներ, ցուցահանդես-տոնավաճառ: ????Գերհագեցած ժամանակացույցի պայմաններում Արցախի և Սյունիքի գլխավոր քաղաքների ղեկավարները նաև հասցրել են առանձին հանդիպում ունենալ Կապանի համայնքապետարանում: Դե իսկ երեկոյան Սյունյաց սրտում բազմաթիվ կապանցիների և հյուրերի հետ ներկա եղան տոնական գալա համերգին...

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01