Օգոստոսի 26-ին Հայաստանի Հանրապետության պետական կառույցների, դիվանագիտական ծառայության և միջազգային գործընկերների մասնակցությամբ Մեղրի համայնքում կայացել է մի շարք կարևոր այցելություններ

29.08.2025 14:09
521

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ, Սյունիքի մարզպետի, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի, Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելություն է կատարվել Հյուսիս֊հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան֊Ագարակ 32 կմ հատվածի շինհրապարակ:

Այցի ընթացքում ներկայացվել են կատարվող հողային աշխատանքները, կառուցվող թունելի ընթացքը։ Նշվել է, որ ճանապարհային միջանցքի այս հատվածի ավարտին զուգահեռ կզարգանա տարածաշրջանի տնտեսական ներուժը և կբարձրանա Հայաստանի տարանցիկ հնարավորությունների մակարդակը։

Այնուհետև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Մեղրիի մաքսային ծառայության ղեկավարը, գործընկերներ, ինչպես նաև դիվանագիտական ծառայության ներկայացուցիչներն այցելել են ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժին։ Հետևել են ընթացող վերանորոգման աշխատանքներին, ծանոթացել ծառայության աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ իրականացվող ծրագրերին։

Օրվա պաշտոնական այցելությունները եզրափակվել են ընկերական միջավայրում՝ Արաքս գետի հովվաշատ ափին գտնվող «Կազակաշեն» վայրում, որտեղ հյուրերին ներկայացվել են Մեղրիի բնության գեղեցկությունը, ավանդական հյուրասիրություն և գինու համտես։

Գործընկերներն ընդգծել են, որ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի զարգացումը և մաքսային ենթակառուցվածքների արդիականացումը հանդիսանում են Հայաստանի միջազգային համագործակցության և տնտեսական անվտանգության ամուր հենքը։

Հիշեցնենք, որ Կապալառու կազմակերպությունն է իրանական երկու կազմակերպություններից բաղկացած "Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana" ՀՁ-ն։ Կապալառուի հետ շինաշխատանքների իրականացման պայմանագիրը կնքվել է 23.10.2023թ.

Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինաշխատանքները մեկնարկել են 2024թ. սկզբին։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40