Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. 07-ը մխրճվել է պարսկական բեռնատարի մեջ. պայմանագրային զինծառայողը տեղում մահացել է, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

14.01.2019 12:03
1224

Այսօր՝ հունվարի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 21:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 374 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի Կարճևան գյուղի բնակիչ Խորեն Գևորգյանի վարած ՎԱԶ-2107 մակնիշի 10 QA 045 համարանիշի և պարսկական համարանիշներով Volvo մակնիշի կցորդիչով բեռնատարը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի վարորդ Խ. Գևորգյանը տեղում մահացել է, իսկ 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի և հետաքննիչ Արամ Ոսկանյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Մեղրիի հրշեջ-փրկարարները, ովքեր ավտոմեքենայից դուրս են բերել դին:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մեղրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Մինասյանի գլխավորությամբ:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Մինաս Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են 07-ի մահացած վարորդի, 07-ի վիրավոր ուղևորների և բեռնատարի վարորդի ամբողջական տվյալները:

Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ճանապարհը եղել է անցանելի և 07-ը դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի ու բախվել բեռնատարին:

Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ֆոտոռեպորտաժ © shamshyan.com 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40