Ողջունում եմ ՄԱԿ-ի դատարանի որոշումը. Նման որոշում կար նաեւ Լաչինի միջանցքի մասով, բայց դա բավարար չեղավ. Խանդանյան

18.11.2023 15:08
840

Շատ կարեւոր է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի նախօրեին կայացրած որոշումը եւ շատ կարեւոր է, որ այն երկրները, որոնք մաս են կազմում այդ դատարանին, իսկ դրանք աշխարհի գրեթե բոլոր երկրներն են, լսեն, հետեւեն դատարանի որոշումներին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով նախօրեին հիշյալ դատարանի որոշմանը, որով միջանկյալ միջոցներ կիրառեց Ադրբեջանի նկտմամբ՝ պարտավորեցնելով արցախցիների ԼՂ վերադառնալու դեպքում ապահովել նրանց անվտանգությունը:

«Ես ցավով պետք է արձանագրեմ, որ Արդարադատության միջազգային դատարանը նման որոշում էր կայացրել նաեւ Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ, բայց ցավոք սրտի, միջազգային հանրության ճնշումը բավարար չեղավ: Բայց կրկին ողջունում եմ այդ որոշումը, եւ հույս ունեմ, որ դա նաեւ դիվանագիտական քաղաքական գործընթացում կարեւոր գործիք կարող է լինել»«- հավելեց նա:

news.am

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12