Ոլորտի մասնագետները ներկայացրել են մաշկավեներաբանության ոլորտի նորագույն մոտեցումները

25.10.2018 15:38
1095

Երևանում հոկտեմբերի 22-23-ին Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի և Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված Երկրորդ միջազգային մաշկավեներաբանական գիտագործնական համաժողովին ներկայացվել են մաշկավեներաբանության ոլորտի  նորագույն մոտեցումները:  Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից,  միջոցառմանը մասնակցում էին հյուրեր և մասնագետներ արտերկրից, մաշկաբաններ և կոսմետոլոգներ Երևանից ու ՀՀ մարզերից:

Համաժողովի բացման խոսքում առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը կարևորել է նմանատիպ միջոցառումների դերը առողջապահության զարգացման գործում, իսկ Երևանի պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գարիկ Ավետիսյանը, ողջունելով մասնակիցներին, ընդգծել է երիտասարդների համար գիտական կոնֆերանսների կրթական դերը:

Շնորհակալություն հայտնելով հրավիրված պրոֆեսորներին իրենց տրամադրած ժամանակի համար` ՀՀ ԱՆ Մաշկաբանության և ՍՎ ԲԳԿ տնօրեն Միքայել Սահակյանը շեշտել է, որ մաշկավեներաբանական ծառայության զարգացման գործում շատ կարևոր է մասնագետների հետ շփումը և հատկապես փորձի փոխանակումը:

Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Մկրտիչյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է, որ այսօրինակ հանդիպումները հնարավորություն են տալիս տեղացի մասնագետներին ծանոթանալ բշկագիտության ոլորտի նորամուծություններին, շփվել համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների հետ, ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ, որոնք օգտակար կլինեն նրանց հետագա աշխատանքում:

Կոնֆերանսին զեկուցներով հանդես են եկել առաջատար մասնագետներ հետազոտողներ, պրոֆեսորներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից և Էստոնիայից: Ներկայացվել են ոլորտի անելիքները, ներկաների ուշադրությունը հրավիրվել է հատկապես առավել տարածված սեռավարակներից մեկի՝ քլամիդիոզի վարման խնդիրներին, հաճախ հանդիպող մաշկախտերից՝ պսորիազի, ատոպիկ մաշկաբորբի, սեբորեային մաշկաբորբի ախտորոշման և բուժման նորագույն մոտեցումներին:

Եկատերինա Պրիվալովան ներկայացրել է արտերկրում լայնորեն կիրառվող մաշկի գերձայնային հետազոտման մեթոդը, մաշկաբանության մեջ և կոսմետոլոգիայում վերջինիս կիրառման առանձնահատկությունները:

Ալեքսեյ Գետմանը ծանոթացրել է մեր երկրում արդեն իսկ լայն կիրառում ստացած դերմատոսկոպիկ մեթոդի առանձնահատկություններին և կիրառման նրբություններին:

Գլխի մազածածկույթի խնդիրների և այդ առումով բժշկագիտության նորագույն տվյալների, խնդիրների լուծման հնարավորությունների վերաբերյալ խոսել է Օլեգ Կվլիվիձեն:

 

Հնչել են նաև բազմաթիվ այլ հետաքրքիր, բժշկագիտության նորագույն տվյալների վրա հիմնված զեկույցներ:

Նշենք, որ միջոցառումն ուղեկցվում էր դեղագործական ընկերությունների ցուցահանդեսով:

armenpress.am

 

 

 

Իրան-Ռուսաստան հարաբերությունները ամրապնդվում են, և մենք ձգտում ենք ամրապնդել բազմաբևեռությունը․ Փեզեշքիան

26.10.2026 19:13

Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից, որոնք 30 տարվա ընթացքում չեն կարողացել վերադառնալ իրենց «հարազատ բնօրրանները». Հաջիև

26.10.2026 16:38

ԵՎՍ 17 ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ ԵՎ 2 ՀԱՆԳՍՏԻ ԳՈՏԻ

26.10.2026 16:09

Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելը տնտեսական հնարավորություններ կբացի

26.10.2026 15:33

«Ինչո՞ւ է կենսաչափական նոր անձնագրի գինը սովորական անձնագրից մոտ 29 անգամ բարձր»․ հարց՝ Արփինե Սարգսյանին

26.10.2026 14:46

Սոցիալապես անապահով մարդը հազար դրամով հա՞ց գնի, թե՞ դեղ

26.10.2026 14:22

Կապանի ՏԻՄ ընտրություններում Գևորգ Փարսյանը կգլխավորի «Շանթ դաշինք» կուսակցության նախընտրական ցուցակը

26.10.2026 14:12

Վախճանվել է Սյունյաց աշխարհի ճանաչված զավակ, մեծահամբավ բժիշկ Սլավիկ Ամիրյանը

26.10.2026 14:08

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 9 ամսում պետական բյուջե են վճարել 1 տրլն 638 մլրդ դրամ

26.10.2026 12:45

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

26.10.2026 12:37

Արժանապատվության անհավասարություն․ ինչո՞ւ Meta-ն պետք է դադարեցնի պաշտպանել Հայոց ցեղասպանության ժխտումը

26.10.2026 12:22

Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը

26.10.2026 12:17