Օնիկ Գասպարյանը Ռոբերտ Քոչարյանի թիմում է հայտնվել

18.05.2021 11:42
1243

«Հայաստան» դաշինքի Տավուշի շտաբի աշխատանքները համակարգում է ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը։

«Հրապարակ» թերթը գրում է, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբում է ընդգրկվել։

«Շտաբի աշխատանքները թեժ ընթացքի մեջ են՝ ոչ միայն յուրաքանչյուր մարզում, այլև շրջաններում են շտաբի պատասխանատուներ նշանակվել։ Օրինակ` Տավուշի մարզային շտաբը կգլխավորի ՀՀ քաղծառայության խորհրդի նախկին նախագահ Մանվել Բադալյանը։ Բացի այդ, Տավուշի աշխատանքները համակարգում է նաև ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը»,–գրում է թերթը։

Նշվում է նաև, որ Իջևանի պատասխանատուն ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանն է, Նոյեմբերյանի շրջանինը՝ Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը, Դիլիջանինը՝ նախկին քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ու «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը մայիսի 9–ին համագործակցության հռչակագիր ստորագրեցին՝ հայտարարելով, որ հունիսի 20-ին նախատեսված ընտրություններին մասնակցելու են «Հայաստան» դաշինքով։


armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40