Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները գոհ են վարչապետի հետ հանդիպումից

01.04.2019 11:58
1074

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մի խումբ աշխատակիցներ ՀՀ վարչապետի հետ հանդիպումից գոհ են:  Նրանք հանդիպմանը ներկայացրել են իրենց անհամաձայնությունը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պաշտոնից Կոնստանտին Օրբելյանին ազատելու մասին որոշման վերաբերյալ:

«Այս պահին հանդիպումից գոհ ենք: Եկանք համաձայնության, որ թատրոնի տնօրենի պարտականությունները ժամանակավոր դրվեն փոխտնօրենի վրա: Երաշխավորվեց, որ որևէ մեկը չի գա դրսից մեզ տնօրեն: Մեր էլեկտրոնային հասցեներին կուղարկվեն նախարարության որոշման հիմնավորումները, մենք էլ գրավոր պետք է ներկայացնենք մեր հակափաստարկները: Խոսվեց այն մասին, որ եթե պարզվի, որ նախարարության որոշման վերաբերյալ կետերից թեկուզ մեկը կեղծ է, ապա դրա պատասխանատուն անմիջապես կազատվի աշխատանքից: Մի կարևոր հարց էլ ասեմ, քննարկվեց այն, որ եթե կան օրենքի թերացումներ, ապա պետք է քննարկումներ անցկացվեն և շտկեն: Կարող ենք ասել, որ մեր խնդրին այս փուլում ականջալուր եղան: Ի դեպ, ՀՀ վարչապետը նշեց, որ ապրիլի 4-ին, թեպետ ունի պայմանավորվածություն,  ամեն դեպքում կփորձի գալ և դիտել «Կախարդական սրինգը»: Սիրով կսպասենք»,-ասաց դիրիժոր Հարություն Արզումանյանը:

Կառավարության շենքից դուրս եկած թատրոնի աշխատակիցները նշեցին, որ ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը ներկա չէր ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը:

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից: Թատրոնի աշխատակիցները դեմ են այդ որոշմանը:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40