Օպտիմալացման իմաստն ամենևին էլ փող խնայելը չէ, այլ պետական կառավարման մարմինների արդյունավետության բարձրացումը

10.01.2019 12:52
1025

«Իմ քայլը» դաշինքը խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստում է փոխել կառավարության կազմը, կառուցվածքը, կրճատել նախարարությունների թիվը և կառավարությունն անշեղ պետք է գնա այդ ճանապարհով: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Այս պրոցեսի իմաստն ամենևին էլ փող խնայելը չէ, նպատակը շատ ավելի կարևոր է ՝ բարձրացնել պետական կառավարման մարմինների արդյունավետությունը: Սա միակ նպատակն է, որն արժե ձևակերպել: Այս առումով, մեզ իսկապես լուրջ աշխատանք է սպասվում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ կառավարությունում մի քանի քննարկումներ ենք ունեցել տարբեր ֆորմատներով և դեռ քննարկումներ կունենան: «Իհարկե, համոզված ենք, որ պետք է շարժվել այս ճանապարհով և, ըստ էության, ստացել ենք քաղաքացիների մանդատը: Այս ընթացքում մենք, իհարկե, կլսենք բոլոր տեսակետները՝ հնարավոր կոնֆիգուրացիաների վերաբերյալ և կկայացնենք առավել բալանսավորված որոշում»,- ասաց կառավարության ղեկավարը:  

armenpress.am

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40