Ո՞ր դոլարային միլիարդատերերի միջոցով է Ադրբեջանը փորձում ազդել Իսրայելի խորհրդարանի վրա, որ չընդունի Հայոց ցեղասպանությունը

03.07.2026 11:30
183

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, նշեց, որ Իսրայելի իշխանությունները Հայոց ցեղասպանությունը տարիներ շարունակ պահել են որպես զսպաշապիկ Թուրքիայի նկատմամբ։

Մերձավոր Արևելքում սերտ գործընկերներ համարվող, բազմաթիվ ռազմաքաղաքական և տնտեսական պայմանագրեր ունեցող այս երկու երկրների հարաբերությունների միջև այժմ կարծես ճեղքվածք է նկատվում։ «Հիմա առաջին քայլն է տեղի ունենում․ ցեղասպանության ճանաչումը իսրայելական պետության կողմից։

Սա շատ հետաքրքիր գործընթաց է այն առումով, որ հրեաները, որոնք 1945 թվականից հետո՝ ցեղասպանության ենթարկվելուց հետո, ձեռք բերեցին Իսրայել պետությունը, միշտ իրենց փորձում են ներկայացնել որպես եզակի ցեղասպանության ենթարկված ժողովուրդ։

Եվ նրանք միշտ շատ մեծ նախանձով են վերաբերվել թեկուզև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, չնայած նշեմ, որ նույն Իսրայելում գործող ցեղասպանություններ ուսումնասիրող ինստիտուտներ, այդ թվում նաև Հոլոքոստի ինստիտուտն ու խոշոր հրեա գիտնականները, գտնվելով ադրբեջանա-թուրքական տանդեմի ճնշման ներքո, միշտ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։

Հիմա մենք պիտի հասկանանք, թե ինչո՞ւ Իսրայելն այս պահին ճանաչեց և ի՞նչ գործընթացներով է այս ամենը շարունակվելու մեր տարածաշրջանում, որովհետև Իսրայելի ճանաչումն առաջին քայլն է։

Մենք պետք է գիտակցենք ևս մեկ կարևոր փաստ․ Ամերիկայի Միացյալ Նահանգները կախվածություն ունեն հրեական տարրից, նույն ԱՄՆ նախագահները կախված են հրեաներից, և չի բացառվում, որ Իսրայել պետությունը ճանաչման գործընթացը տեղափոխի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Խնդիրը հետևյալն է՝ արդյոք դա տեղի կունենա արագ, ինչպես հիմա Իսրայելում է»,– ասում է Գագիկ Համբարյանը։

Ըստ նրա՝ կա մի ամոթալի փաստ․ որքան էլ Իսրայելը Հայոց ցեղասպանությունը ճանաչի իր խաղերն առաջ տանելու համար, հայկական կողմից մի չոր շնորհակալություն չի հնչել։ «Այստեղ մեկ հարց էլ կա՝ եթե գլոբալ խնդիրներ ծագեն Թուրքիայի և Իսրայելի միջև, իսկ դա կազդի նաև Ադրբեջանի վրա, հետաքրքիր է՝ Ադրբեջանն ի՞նչ դիրքորոշում կդրսևորի այս պահին։

Եվ հետաքրքիր է, որ ամեն ինչ տեղի ունեցավ TRIPP-ի հետ համատեղ, այսինքն՝ ԱՄՆ-ն Հայաստանի հարավում ձեռք բերեց ազդեցության գոտի, և հիմա հարց է առաջանում՝ Իսրայելը, որը Ադրբեջանին մինչև հիմա օգտագործում էր որպես պլացդարմ՝ հակաիրանական գործողություններ կազմակերպելու համար, արդյոք Հայաստանը ևս չի դարձնի որպես այդ նույն պլացդարմի անդամ, որովհետև ոչ մեկի համար նորություն չէ, որ նույն օկուպացված Արցախի տարածքում՝ Ֆիզուլիում, Զանգելանում, Լաչինում միջազգային օդանավակայաններ կառուցեցին, երբ մարդիկ չկան այնտեղ։

Եվ նույն իրանական բազմաթիվ աղբյուրներ նշում են, որ այդ նույն օդանավակայանները իրականում իսրայելական ռազմաբազաներ են, որոնք ռադիոլոկացիոն հետախուզում են անցկացնում Իրանի տարածքում»։ Գագիկ Համբարյանը նշում է՝ Ադրբեջանի ազդեցությունը Իսրայելում շատ մեծ է, և դա պայմանավորված է Ադրբեջանից Իսրայել գաղթած հրեաներով, որոնք շատ մեծահարուստ են և ազդեցիկ։ «Այդ հրեաների մի մասն ապրում է նաև Ռուսաստանում՝ Գոդ Նիսանովը, Զարախ Իլիևը, Ադրբեջանի նախագահի փեսան՝ Ագալարովները, ճիշտ է՝ իրենք իրենց որպես ադրբեջանցի են ներկայացնում, բայց իրականում իրենք լեռնային հրեաներ են, Թելման Իսմայիլովը, որը ժամանակին «Չերկիզովսկի» կոչված շուկայի սեփականատերն էր Մոսկվայում։ Նրանք բոլորը հրեաներ են, դոլարային միլիարդատերեր, ապրում են Մոսկվայում, բայց շատ սերտ կապեր ունեն Իսրայելի հետ։ Չմոռանանք, որ նույն Խորհրդային Միությունից գաղթած հրեաները շատ մեծ քաղաքական ուժ ունեն՝ «Մեր տունն Իսրայելն է»։

Ավիգդոր Լիբերմանն է նրանց առաջնորդը, որը բացահայտ ադրբեջանամետ գործունեություն է ծավալում, նախկինում եղել է նաև Իսրայելի կառավարության անդամ և տարբեր պաշտոններ է զբաղեցրել։ Հիմա այդ նույն խմբակցությունը, որը միշտ ադրբեջանամետ գործունեություն է ծավալել Իսրայելում, ամեն ինչ անում է, որպեսզի տապալի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը Քնեսեթում։ Եվ նավթախավիարային դիվանագիտության մեթոդներ են կիրառում, այսինքն՝ կաշառքներ և լոբբինգ»։

Գագիկ Համբարյանը, սակայն, նշում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շատ արագ կազմակերպեց Հայոց ցեղասպանության հարցը Քնեսեթ մտցնելը, որպեսզի ադրբեջանական լոբբիստական խմբակցությունները ժամանակ չունենան ազդելու Իսրայելի օրենսդիր մարմնի ներկայացուցիչների վրա, չնայած որ Իսրայելում կոալիցիոն կառավարություն է, և քիչ է հավանականությունը, որ գործող վարչապետի կողմից Քնեսեթ ուղարկված նախագիծը չի կարող չընդունվել։ Իսրայելը հնարավոր է երկընտրանքի առաջ կանգնեցնի Ադրբեջանին՝ ստիպելով ընտրել կամ իրենց, կամ Թուրքիային, իսկ որպեսզի դա տեղի չունենա, ադրբեջանցիները փորձում են ձախողել Քնեսեթում Հայոց ցեղասպանության ընդունումը։

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24