Որ հասցեական լինի օգնությունը

06.04.2023 12:32
1377

«Համայնքային հասանելի սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում մարզկենտրոնի «Three ways» հյուրանոցում տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցում էին համայնքապետարանի սոցիալական ծառայության ներկայացուցիչներ, բժիշկներ, հոգեբաններ, մանկավարժներ:

Հանդիպումը վարում էր «Սոսե» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Լիանա Սահակյանը:

«Այսօրվա հանդիպման նպատակն է ճշտել, թե արդյոք հակամարտությունների և աղետների ժամանակ հաշվի առնվում են համայնքի բոլոր անդամների՝ կանանց, տղամարդկանց, ծերերի, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների կարիքները, և ինչ չափով է համայնքն արձագանքում այդ կարիքներին: Նաև ուզում ենք հասկանալ, թե հատկապես 44-օրյա պատերազմի ժամանակ ինչպիսին է եղել այդ արձագանքը, և ինչ է փոխվել այսօր այդ օրվանից: Նաև ուզում ենք իմանալ, թե արդյոք դասեր քաղել ենք մեզ բաժին հասած պատերազմից, արդյոք հասցեական է եղել հումանիտար օգնությունը»,- ասաց հանդիպումը վարողը: Այս համատեքստում նշվեց, որ դեպքեր են արձանագրվել, երբ մեկը մի քանի տեղից օգնություն է ստացել և նույնիսկ դրանց մի մասը հանել է վաճառքի, իսկ մյուս տուժածը ոչ մի տեղից օգնություն չի ստացել:

Մասնավորապես ընդգծվեց, որ պատերազմական իրավիճակներում հույժ անհրաժեշտ է բնակչության անվտանգությանն առնչվող գործընթացներում ընդգրկել կանանց: Քանզի երբ տղամարդիկ մեկնում են ռազմադաշտ, ամբողջ հոգսերը մնում են կանանց ուսերին. հարկ է, որ նրանք ունենան հատուկ պլան և ռազմավարություն, ճիշտ կարողանան ուղղորդել երեխաների, ծերերի, հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40