Ո՞ր կազմակերպությունն է պատասխանատու Հալիձոր-Սատանի կամուրջ-Տաթև ճանապարհի ձմեռային սպասարկման համար

06.12.2022 11:43
3887

Հետպատերազմյան երկու տարում, որ նշված ճանապարհը փոխարինում է թուրքերի կողմից օկուպացված Մ-2 մայրուղուն, ձմեռային շահագործման համար պատասխանատուն «Ոսմար» ՍՊ ընկերությունն էր:

Եվ, հանուն ճշմարտության նշենք, վատ չէր սպասարկում (ականջդ կանչի  Նելսոն Ոսկանյան)...

Այս տարվա սկզբին փոխվեց «Ոսմար»-ի սեփականատերը, իսկ թե ով է ընկերության ներկայիս տնօրենը կամ պատասխանատուն՝ հայտնի չէ և ոչ էլ հնարավոր է պարզել:

Վերջին օրերին տեղացած թեթև ձյունը, սակայն, լուրջ պրոբլեմներ է ստեղծել նշված ճանապարհահատվածում: Տարբեր տեղերում մեքենաների կուտակումներ են... Մերկասառույցը ռիսկային է դարձրել ճանապարհի նորմալ շահագործումը, թեև այդ մայրուղին Հայաստանն արտաքին աշխարհին կապող տրանսպորտային ամենակարևոր ուղիներից մեկն է, եթե ոչ ամենակարևորը:

Հարց «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավարներին՝ ո՞ր կազմակերպությունն է պատասխանատու Շինուհայրի խաչմերուկ-Հալիձոր-Տաթև-Քաշունիի խաչմերուկ մայրուղու ձմեռային սպասարկման համար:

Ու մի խնդրանք էլ՝ ճշտեք (եթե  կարող եք)՝ ո՞վ է այդ ընկերության տնօրենը ու հարցրեք՝ ի վիճակի՞ է կազմակերպել նշված ճանապարհի ձմեռային սպասարկումը:

Ի դեպ, վերջին օրերին սպասարկման նման խայտառակ վիճակի ականատես եղանք նաև Շինուհայրի խաչմերուկից մինչև Գորիս ու Արցախի միջանցքի սկզբնամաս հասնող ճանապարհահատվածում, ինչպես և Շինուհայրի խաչմերուկից դեպի Երևան ձգվող (Մ-2) մայրուղում (մինչև Սիսիանի տարածաշրջան հասնող հատվածում):

Հ.Գ.

Կից ներկայացվող լուսանկարները, որ արտացոլում են այսօր առավոտյան Հալիձոր-Սատանի կամուրջ ճանապարհին տիրող վիճակը, մեզ է տրամադրել Շինուհայր գյուղի բնակիչ Եգոր Փարսյանը, ով իր սեփական տեխնիկայով մեկ շաբաթ շարունակ օգնում է երթևեկության կանոնակարգմանը:

Մի հանգամանք ևս՝ վերոնշյալ ճանապարհների շահագործման վիճակն ուղղակի անտանելի կլիներ, եթե չլինեին ԱԻՆ-ի Սյունիքի մարզային ծառայության և ՃՈ 2-րդ գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ողջամիտ գործողությունները (դասակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Սարգսյան):

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40