Օրենքի և տրամաբանության տեսանկյունից

05.08.2020 20:25
4164

Ամուլսարի մատույցներում ապօրինություն իրականացնողների խմբավորումը երեկ քաշքշուկ սադրելու համար առիթ էր սարքել «Լիդիանի»՝ օրինական տիրապետության տակ գտնվող տարածքում ապօրինի գտնվող տնակների հեռացումը և «Լիդիանի» տնակների տեղադրումը։ Այս արիթով հարկ ենք համարում վերահաստատել։

❗️Զավեշտը՝

Երկու տարի շարունակ մի խումբ անձինք ապօրինաբար ներխուժել են «Լիդիանի» օրինական տիրապետության տակ գտնվող տարածք, ընկերությանը պատկանող տարածքում տեղադրել են իրենց վագոն-տնակները՝ փակելով օրինական բոլոր թույլտվություններն ունեցող խոշոր ներդրողի մուտքը սեփական տարածք։ Երկու տարի այս տնակները շարունակել են ապօրինի գտնվել ճամփեզրին` «Լիդիանի» տարածքում, և ոչ ոք չի անհանգստացել ո'չ ապօրինությամբ, ո'չ այդ տնակների տեղադիրքով։ Հիմա, երբ «Լիդիանը» սեփական տարածքից հեռացրել է ապօրինի տեղադրված տնակները և նույն տեղադիրքում՝ ընկերությանը պատկանող տարածքում տեղադրել է շինարարական տնակներ, ապօրինություն իրականացնողները մեջբերում են ինչ-որ օրենք, որն իբր արգելում է ճամփեզրին տնակներ դնել: Փաստորեն երկու տարի այս մարդիկ չէին նկատում, որ իրենց՝ ապօրինի տեղադրված տնակները գտնվում էին ճամփեզրին։ Որքան կարելի է հասկանալ այդ տրամաբանությունից, ըստ ապօրինություն իրականացնողների՝ այլ ընկերությանը պատկանող տարածքում ճամփեզրին ապօրինի տեղադրված տնակները օրինական են, իսկ նույն վայրում օրինական տիրապետողի տնակները՝ ոչ։ Այս աբսուրդին նույնիսկ զավեշտալի է անդրադառնալ։

❗️Օրենքը՝

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն

Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների հողերը գտնվում են հողի սեփականատերերի տնօրինության տակ՝ տվյալ դեպքում՝ «Լիդիան Արմենիայի»։

Այսինքն՝ սեփականատերը իրավասու է անարգել իրականացնելու իր սեփականության իրավունքը, այդ թվում՝ Տեղադրել կամ կառուցել աշխատանք կատարողների համար ժամանակավոր վարչական գրասենյակներ։

Այսպիսով՝ թե' օրենքի, թե' տրամաբանության տեսանկյունից այս անհեթեթ շահարկումը համարում ենք փակված։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40